Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Գովազդի մասին» օրենքի լրացման նախագիծն ստացել ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի դրական եզրակացությունը

«Գովազդի մասին» օրենքի լրացման նախագիծն ստացել ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի 
դրական եզրակացությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով տեղեկացրել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման և նախատեսվող փոփոխությունների մասին. օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթար Հայրապետյանն իր գրառման մեջ նշել է. «Հ1-ը կստանա գովազդի հնարավորություն, սակայն հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն. կարգելվեն նաև գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, գիշերային ակումբների և այլ տեսակի գովազդներ: ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 10-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գովազգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առաջարկվող լրացումը պայմանավորված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով: Գործադիրի առաջարկով «Գովազգի մասին» օրենքում լրացմամբ Հանրային հեռուստաընկերությամբ կարգելվի նաև ոչ խաղարկությամբ ,խաղարկությամբ, համակցված, գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը: Իսկ թե ինչ քաղաքական խնդիր է լուծվում օրենքի սույն նախագծով, ապա այս հարցի պատասխանը կգտնեք իմ վերջին ելույթում՝shorturl.at/JRSX4»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]