211652_close_icon
views-count4518 դիտում article-date 13:37 07-08-2017

ԱՄՆ-ն կպատասխանի Ռուսաստանի գործողություններին. պետքարտուղար

Միացյալ Նահանգները սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելուն անպայման պատասխան կտա։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, փոխանցում է Associated Press-ը։ Վերջինիս խոսքով՝ նշված ժամկետի մասին ինքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին նրա հետ հանդիպման ժամանակ իրազեկել է։ Հանդիպումը տեղի էր ունեցել օգոստոսի 6-ին, Ֆիլիպիններում։ Թիլլերսոնը նշել է, սակայն, որ Վաշինգտոնը դեռ չի որոշել, թե կոնկրետ ինչ պատասխան միջոցառումներ է ձեռնարկելու այդ ուղղությամբ։ Նա հավելել է, որ Լավրովի հետ հանդիպմանը ինքը ՌԴ ԱԳ նախարարին մի քանի ճշտող հարցեր ուղղել։

Նմանատիպ նյութեր