26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախկինում ադրբեջանցի ոչ մի բաշիբոզուկ չէր համարձակվի ոչ միայն զինաթափել հայկական զինված որևէ ստորաբաժանում, այլ նույնիսկ մտքով անցկացնել նման բան անելը

Չի կարելի չհամաձայնել, որ Բաքվի բռնապետն այս կամ այն ձևակերպմամբ պարբերաբար հայտարարել է Հայաստանի տարածքի հանդեպ հավակնությունների մասին։

Սակայն այժմ դրանք անկարևոր համարելը և համարժեք չարձագանքելը պարզագույն ձեռնածվություն է, թեկուզ միայն մի պատճառով․ նախկինում, երբ նա դա անում էր, Հայաստանի անվտանգային համակարգը փլուզված չէր կամ, ավելի պարզ օրինակով՝ ադրբեջանցի ոչ մի բաշիբոզուկ չէր համարձակվի ոչ միայն զինաթափել հայկական զինված որևէ ստորաբաժանում, այլ նույնիսկ մտքով անցկացնել նման բան անելը։

Մինչդեռ այժմ ցավալի փորձը ցույց է տալիս, որ դավաճանական վարչախմբի կառավարման պայմաններում դա լիովին հնարավոր է, ուստի նման հավակնություններից բխող վտանգներն առավել քան իրական են դարձել, իսկ դրանք թերագնահատելը, մեղմ ասած, մանկամիտների մակարդակի մեքենայություն է։

Ի դեպ, Բաքվի բռնապետն, իր վերջին «ճառում», դիցուք, հիշատակելով «Գյոքչա» թյուրքական տեղանունն, ամենևին նկատի չունի միայն Սևանա լիճը, այլ Երևանի խանության ժամանակաշրջանի «Գյոքչայի մահալը» (շրջանը), որը տարածքով գրեթե համընկնում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի հետ։

Կից Երևանի խանության ադրբեջանական քարտեզի վրա սլաքով ցույց եմ տվել այդ շրջանը։ Գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ