1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ճապոնիան որպես իրական բարեկամ մշտապես եղել է Հայաստանի կողքին. Էդվարդ Նալբանդյան

Ճապոնիան որպես իրական բարեկամ մշտապես եղել է Հայաստանի կողքին. Էդվարդ 
Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ճապոնիայի Ազգային տոնի կապակցությամբ տրված ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով: «Արմենպրես»-ը նախարարի ելույթը ներկայացնում է ամբողջությամբ.

«Հարգելի պարոն դեսպան և տիկին Տագուչի,
Հարգելի դեսպաններ, 
Տիկնայք և պարոնայք,
Սիրելի բարեկամներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանի ու Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում կարող ենք գոհունակությամբ նշել, որ երկու երկրների միջև ձևավորվել է միջպետական արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն` հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Հայ-ճապոնական հարաբերությունների համար շրջադարձային էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2012թ.-ի պաշտոնական այցը Ճապոնիա, որի ընթացքում կայացած բարձրաստիճան հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները և ընդունված Համատեղ հայտարարությունը ուղենիշ են մեր երկրների միջև համագործակցության վերընթաց զարգացման համար:

Հարաբերությունների առավել ակտիվացմանը մեծապես նպաստեցին 2010թ.-ին Տոկիոյում, ինչպես նաև 2015-ին Երևանում երկու երկրների դեպանությունների հիմնումը՝ որոնք նոր խթան հաղորդեցին քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում փոխգործակցությանը:

Աշխարհագրական առումով մեր երկու ժողովուրդներն, իրարից հեռու լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ և դա առաջին հերթին մարդկային ներուժն է՝ աշխատասիրությունը, նպատակաուղղվածությունը, ստեղծագործական նորարարության նկատմամբ ձիրքը, ինչպես նաև հարուստ պատմության, մշակութային ժառանգության և արժեքային համակարգի պահպանման նվիրվածությունը:

Ճապոնական իմաստությունն ասում է. «Որպես բարեկամ՝ քայլիր իմ կողքից»: Ճապոնիան, որպես իրական բարեկամ մշտապես եղել է Հայաստանի կողքին սկսած 1988թ-ի երկրաշաժից և մինչ օրս մեր երկրում իրականացնելով բազմաթիվ զարգացման ծրագրեր՝ խթանելով իրականացվող բարեփոխումները: 
Մենք բարձր ենք գնահատում այդ բարեկամությունը:

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ կրկին անգամ շնորհավորել Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ և առաջարկում եմ բաժակ բարձրացնել՝ մաղթելով Կայսերական Մեծությանը քաջառողջություն, Ճապոնիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև մեր երկու երկրների բարեկամական կապերի հետագա խորացում և ամրապնդում:

Օմե’դետո՛ おめでとう (շնորհավորում եմ)»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]