Եվրոպական միությունը և Գործողությունների ընդհանուր համապարփակ ծրագրի այլ ներքոստորագրյալները պետք է փոխհատուցեն ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները, այլապես Իրանը կարող է վերադառնալ ուրանի հարստացմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը՝ տեղեկացնում է Reuters-ը:
«Եվրոպացիները և այլ ստորագրող կողմերը պետք է գործեն, որպեսզի փոխհատուցեն ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները»,- ասել է նա:
Զարիֆը ընդգծել է, որ եթե միջուկային համաձայնագիրը վտանգի տակ հայտնվի ամերիկացիների գործողությունների հետևանքով, ապա Իրանը կարող է վերադառնալ ուրանի հարստացմանը, ինչպես նաև խզել կամ կրճատել միջուկային համաձայնագրի կիրառումը: