Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊԵԿ-ի հայտարարությունը հիփոթեքի դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ

ՊԵԿ-ի հայտարարությունը հիփոթեքի դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված  դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝է այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով՝ դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման նաև վարկառու և(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սկանավորված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով»,- ասված է հայտարարության մեջ։

Կից ֆայլով ներկայացվում է նաև անhրաժեշտ տեղեկատվության ձևաթուղթը:

Ձևաթուղթ

 

1․ Հանրային ծառայության համարանիշ_________________________________________

 

 

  1. Ձեռք բերվող անշարժ գույքի հասցե (պարտադիր նշել նաև մարզը, համայնքը,քաղաքը)

 

 

 

 

3.Սպասարկվող բանկի (վարկային կազմակերպության) անվանումը, վարկային

 

պայմանագրի համարը__________________________________

 

 

  1. Հետադարձ կապ՝

 

էլեկտրոնային հասցե______________________________________________________

 

Հեռախոսահամար_________________________________________________________

 

 

5․ Դիմումում  նշված հաշվեհամարը պատկանում  է՝

 

________________________________  - ին

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]