1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանը հունիսի 27-ից հետո կարագացնի ուրանի հարստացման գործընթացը

Իրանը հունիսի 27-ից հետո կարագացնի ուրանի հարստացման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ուրանի հարստացման տեմպերը կարագացնի հունիսի 27-ից հետո: Այդ մասին, ինչպես հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, հունիսի 26-ին հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այդ ժամկետը լրանալուց հետո (հունիսի 27-ին) ուրանի հարստացման տեմպերը կարագանան»,-ասել Է Քամալվանդին: Նա հավելել Է, որ հարստացված ուրանի պաշարներն արդեն զգալիորեն ավելացել են, իսկ հունիսի 27-ին կգերազանցեն 300 կիլոգրամը:
Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք Է այլ երկրներ արտահանի հարստացված ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցեն 300 կիլոգրամը: Հունիսի 17-ին իրանական կողմը հայտարարել Է, որ ընթացիկ պայմաններում իրեն պարտավոր չի համարում այդ պայմանը կատարել, իսկ 10 օր անց հարստացված ուրանի՝ միջուկային գործարքով սահմանված լիմիտները կգերազանցվեն:
Քամալվանդին նշել Է, որ եվրոպացիները «չեն կարողանում կամ չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում: «Բայց Եվրոպան դեռեւս շանս ունի պահպանելու միջուկային գործարքը»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]