«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել։
Մեր տեղեկություններով մանդատից հրաժարվելու պահանջ նրա առաջ դրվել է այն բանից հետո, երբ Բոստանջյանը իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է, որ քաղաքական հետապնդման տարրեր է տեսնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում։ Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ գործը կարելի էր քննել առանց կալանքի որոշման։
Եվ սա այն պարագայում, երբ «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ։
Լուսանկարը՝ panorama.am-ի