Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի գործի մասին

«Ոչ միայն առաջին, երկրորդ նախագահները, գործող վարչապետը, այլև իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչները, ովքեր ունեն վկայություն, որը կարող է օգնել, որ  ամբողջական ճշմարտությունը ջրի երես բարձացվի՝ առանց հատվածականության, պետք  է հարցաքննվեն, վկայություն տան»,- այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց «Ժառանգության» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործին։

«Այդ օրենքը հավասարապես պետք է կիրառվի բոլորի նկատմամբ: Մարդիկ կան, որոնք ունեն տեղեկատվություն, որը մինչև հիմա հայտնի չէ ո՛չ հասարակությանը, և ենթադրում եմ՝ ո՛չ էլ քննչական մարմնին: Սա ենթադրում է  հավատքի ցատկ դեպի լյուստրացիա: Արմենը, Հովսեփը և մյուսներն իրենք են եղել Մարտի 1-ի թեժ գծում, ոչ մի տեղ չեն փախել, իրենց մարմնի վրա վերք են ընդունել՝ կյանք փրկելով, և սա մեզ համար երկրորդային խնդիր չէ և կարևոր է պետական առաջընթացի համար»,- ասաց նա:

Նա նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ին ինքը՝ որպես ԵԽ ԽՎ պատվիրակության անդամ, Սանկտ Պետերբուրգում դիտորդ էր, և երբ իմացել է ողբերգության մասին, վերադարձել է և առաջինն այցելել է Արմեն Մարիտիրոսյանին՝ հիվանդանոց։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս