20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ահազանգում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուշագրավ հայտարարություն է տարածել:

«Ինչպես հայտնի է, 2019թ. հուլիսին Հայաստանը հյուրընկալելու է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը:

Այդ կարևոր և պատասխանատու մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վ. Մինասյանի և դեռևս փետրվարին այդ նպատակով Հայաստան հրավիրված արգենտինացի մարզչական խմբի կողմից կազմվել էր Մ-19 և Մ-17 Ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքների և միջազգային ընկերական խաղերի երկարաժամկետ նախապատրաստական ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում մեր հավաքականները սկսած ս/թ մարտ ամսից արդեն հասցրել են կազմակերպել 5 ուսումնամարզական հավաքներ և անցկացնել 12 միջազգային ընկերական հանդիպումներ:

Հերթական ուսումնամարզական հավաքին թույլատրելու ՀՖՖ նամակին ի պատասխան «Փյունիկ» և «Բանանց» ակումբները հրաժարվել են հավաքականներ գործուղել իրենց ընդհանուր թվով 29 ֆուտբոլիստներին՝ հուլիսի 6-ին ուշ երեկոյան ուղարկելով բավական անսովոր համատեղ գրություն:

Հետևաբար, և հաշվի առնելով, որ նման գործելաոճի արդյունքում գլխավորապես տուժում են Հայաստանի ազգային հավաքականները՝ հնարավոր ձախողումների ողջ պատասխանատվությունն ընկնում է նշված ակումբների այդ որոշումը կայացրած պատասխանատուների վրա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ