News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չեմ սիրում փնտրել դավադրական տեսություններ, հիմնվում եմ փաստերի վրա, բայց, այո, սեւ  ուժեր գոյություն ունեն: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Երեւանի քաղաքապետի՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իր հնչեցրած միտքն, որ սեւ ու սպիտակ ուժեր կան, սպիտակներն իրենք են:

«Իմ ձեւակերպումը ոչ այնքան ճշգրիտ էր, բայց, այո, սխալ չէր: Այո, սև ուժեր գոյություն ունեն, այո, բոլորս իրար հետ մայիսի 2-ին  միասին դուրս էինք եկել փողոց հենց այդ սեւ ուժերի դեմ»,- ասաց Մարությանը:

Մարությանի խոսքով՝ «սեւ ուժերը» սպասում են ռեւանշի, և ինքը միասնության կոչ է անում այդ ուժերի դեմ պայքարում.  «Որպեսզի թույլ չտանք գրավեն Հայաստանը: Բոլորս միասնական պետք է լինեն այդ ուժերի դեմ պայքարում, որպեսզի սեւ ուժերը չկարողանան գրավել Հայաստանը»:

Նա ասաց, որ ինքը միտքը չի հնչեցրել նախընտրական համատեսքստում. «Դա նախընտրական հանդիպում չէր, դա մեր թիմի հետ հանդիպում էր: Ես այդ օրն արձանագրեցի, որ պայքարը վերջացած չէ, եւ մենք դեռ երկար պայքարի ճանապարհ ունենք»:

Հարցին, թե ի՞նչ նկատի ունեիք «մեր դեմ խաղ» չկա ասելով, Հայկ Մարությանն ասաց, որ եթե մարդիկ դիտել են տեսանյութը, ապա նկատել են, որ գովում է մասնագետներին, թիմին: «Քաղաքական թիմի մասին չէր խոսքը, ես առաջին պայքարողներից եմ այդ երեւույթի դեմ: Ես առաջինն եմ բարձրաձայնել, որ այսպիսի բաներ չի կարելի անել»:

Դիտարկմանը՝ որ քաղաքականությունում առաջին քայլերն է անում եւ, արդոք կա՞ն մարդիկ, ովքեր ուղղորդում ու խորհուրդ են տալիս իրեն, Մարությանն ասաց, որ քաղաքականությունում պետք է ավելի զգույլ շինի. «Ճիշտ է, ես պետք է ավելի զգույշ լինեմ, ավելի ուշադիր, եւ այս դեպքը դա ցույց տվեց, բայց ես չեմ փոխվելու: Լինելու եմ պարզ ու հասարակ, ինչպես եղել եմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»:

Մարությանը նաեւ նշել էր, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, եւ ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ