News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

32-ամյա Իրինան երեք անչափահաս երեխաների հետ վարձով է բնակվում Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում: Երեխաներից երկուսը լսողության հետ կապված խնդիրներ ունեն, ինչի պատճառով հաճախում են Երեւանի հատուկ դպրոցներից մեկը:

Մինչեւ վերջերս բարձր առաջադիմությամբ աչքի ընկած 10-ամյա Տիգրանը երկու ամիս է, կորցրել է լսողական սարքն ու զրկվել դասերը լիարժեք ընկալելու հնարավորությունից:

«Դպրոցում անընդհատ ասում են, որ սարքը պետք է ճարվի, որպեսզի երեխան կարողանա լսել ու նորմալ սովորել, բայց չեմ կարողանում»,- ասում է մայրը:

Երեխաներին միայնակ մեծացնող Իրինան ասում է, որ շատ դժվարությամբ է կարողանում հոգալ նույնիսկ նվազագույն ծախսերը: Ամեն ուրբաթ երեխաներին Երեւանի հատուկ դպրոցից  Վանաձոր բերելն ու երկուշաբթի առավոտյան հետ տանելն արդեն իսկ մեծ ծախսեր են իր համար, որը շատ հաճախ չի կարողանում հոգալ:

Ընտանիքի միակ եկամուտը 37.000 դրամ նպաստն ու որդուն տրվող 21.000 դրամ թոշակն է:

10-ամյա Տիգրանին օգել ցանկացողները կարող են կապվել նրա մոր՝ Իրինայի հետ հեւտեւյալ հեռախոսահամարով՝ 077758081:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ