News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լարսի փակ անցակետում արդեն 7-րդ օրը բեռնատարով մնացած վարորդներն անելանելի վիճակում են.  NEWS.am ահազանգած բեռնատարի վարորդ Գեղամ Բարսեղյանը նշեց, որ սահմանին հասնելու համար մնացել է 7 կիլոմետր, նրա խոսքով, կան կուտակված բազմաթիվ բեռնատարեր, որոնց վարորդներն անելանելի վիճակում են:

«Մեղք են էս վարորդները, 7 կիլոմետր է մնացել, բայց 5 ժամում 200 մետր ենք անցել, երեւի երկու օր էլ այստեղ կմնանք»,-ասաց նա:

Գեղամ Բարսեղյանը նշեց, որ վարորդներն իրենց մոտ սնունդ չունեն, սակայն, մոտակայքում կան խանութներ եւ այդ խանութներից են սնունդ առնում:

Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար մեքենաների և ավտոբուսների համար, փակ՝ բեռնատարների: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 395 բեռնատար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ