211652_close_icon
views-count23093 դիտում article-date 11:44 16-12-2020

Լրտես Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ 2,5 տարի Նախիջևանից և Տավուշից հեշտությամբ հարձակվելու համար իրականացվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները և միջոցառումները.Զարուհի Փոստաջյան

Կոչ Մեկուսացրեք գործակալ Նիկոլ Փաշինյանին և ազատագրեք հանրային (պետական) կառավարչական շենքերը Մեր հայրենիքում քաոս է։ Մեզ բաժանել են մի քանի մասի: Թուրքը ամեն ժամ հարձակում է գործում: Թուրքը ոչ միայն գործում է սահմանների երկայնքով, այլ արդյունավետ հարձակում է իրականցնում տեղեկատվական դաշտում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանը թշնամու առջև բացեց Հայաստանի բոլոր սահմանները: Թուրքիայան ու Ադրբեջանը գրեթե առանց դիմադրության ոտնատակ են անում մեր հողը և մուտք գործում մեր տներ: Հայաստանում վխտում են լրտեսները: Նիկոլ Փաշինյանի միջոցով Հայաստանում այնպիսի քաոս են ստեղծում, որ բոլորը ատեն բոլորին։ Թուրքիայան և Ադրբեջանը ամբողջ ուժերով շուտով նորից հարձակվել են: Այժմ նրանց նպատակն է հայաթափել Սյունիքը: Այնուհետև ներխուժել Երևան: Լրտես Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ 2,5 տարի Նախիջևանից և Տաուշից հեշտությամբ հարձակվելու համար իրականացվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները և միջոցառումները: Թուրքերը հարձակման հրամանը ստանալուց հետո պատրաստվում են մի քանի օրերի ընթացքում զորախմբերով ոտանատակ անել Սյունիքը, Վայքը, Գեղարքունիքը և Տաուշը: Ակնհայտ է Հայաստանում չեն գործում ազգային իշխանության անհրաժեշտ կառույցներ: Հայաստանում հանրային (պետական) կառավարման ինստիտուտները կատվածահար վիճակում են: Հայաստանը անմիջականորոն ղեկավարվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Ակնհայտ է այն ինչ չեն կարողացել անել շուրջ 100 տարի առաջ, փուրձում են ավարտին հասցնել այժմ: Այն աստիճան ենք ընկել, որ ադրբեջանցին է ղեկավար նշանակել Հայաստանում: Հարգելի ԱԱԾ-ի, ոստիկանության և դատախազության ծառայողներ գործակալ Նիկոլ Փաշինյանը ձեր աչքի առջև հայի թշնամի երկրների առաջադրանքն է կատարում: Հարգելի զինված ուժերի ծառայողներ թշնամին զավթել է Հայաստանի հանրային (պետական) կառավարչական շենքերը: Ուստի կոչ եմ անում ԱԱԾ, ոստիկանության, դատախազության և զինված ուժերի ծառայողներին կատարել ծառայողական պարտականությունները` մեկուսացրեք գործակալ Նիկոլ Փաշինյանին և ազատագրեք հանրային (պետական) կառավարչական շենքերը լրտեսների զավթումից: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստաջյան

Նմանատիպ նյութեր