×


Քանյե Ուեսթը դստերը ծանոթացրել է իր նոր կնոջ հետ

Մոտ մեկ շաբաթ առաջ խոսակցություններ տարածվեցին, որ Քանյե Ուեսթն ամուսնացել է: 45-ամյա ռեփերի ընտրյալը նրան իսկ պատկանող Yeezy-ի դիզայներ Բյանկա Սենսորին է:

Մինչ շատերն այդ ամենը կատակ էին համարում ու լուրջ չէին վերաբերվում, կարծես թե ճիշտ հակառակն է: Ուեւսթն անգամ իր ավագ դստերը՝ Նորթին, ծանոթացրել է Բյանկայի հետ: Նրանք հանդիպել են Մալիբուում ու միասին ընթրել:

Պապարացիները վաղուց են նկատել, որ ռեփերը ամուսնական մատանի է կրում: Ըստ TMZ-ի՝ զույգի հարազատները նշել են, որ պաշտոնական որեւէ արարողություն կամ հարսանիք տեղի չի ունեցել:


2023-ի տարեսկզբին նրանց մի քանի անգամ միասին են նկատել: Ուեսթն ու շիկահեր կինը ժամանել են Բեւերլի Հիլզ ու միմյանց ձեռքերից բռնած մտել հյուրանոց: Սենսորին սեւահեր է, սակայն վերջերս կտրուկ ոճային փոփոխություն է արել՝ դառնալով շիկահեր, դրա համար սկզբից նրան ճանաչելը դժվար է եղել:

Իրենց հարաբերությունների մասին Ուեսթն ու Սենսորին չեն խոսում, որոշ ընկերներ հայտնել են, որ գաղտնի են ամուսնացել ու փոխանակվել մատանիներով:

Հայտնի չէ, թե նրանք որքան վաղուց են իրար ճանաչում կամ երբվանից են հանդիպում, բայց Բյանկան Ուեսթին պատկանող ընկերությանն է միացել 2020 թվականին ու դարձել ճարտարապետության բաժնի ղեկավար:


Նա ճարտարապետության մագիստրոսի աստիճան է ստացել Մելբուռնի համալսարանում:  Աշխատել է Toscano Architects ու Kolektiv ընկերություններում:

Քանյե Ուեսթը մինչ այդ ամուսնացած է եղել Քիմ Քարդաշյանի հետ, նրանց հարսանիքն 2014-ին էր՝ Իտալիայում, իսկ բաժանվել են 2021-ին: Ունեն չորս երեխա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին