21:12  ,  14 օգոստոսի, 2017

«Ռեալը» կբողոքարկի Ռոնալդուի որակազրկումը

Մադրիդի «Ռեալը» կբողոքարկի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկումը, հաղորդում է Marca-ն: Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Ռոնալդուն հեռացման դրվագում հրել էր մրցավարին, որը հաշվետվությունում նշել է այդ մասին: Իսպանիայի ֆուտբոլային ֆեդերացիան կանոնադրության համաձայն, կարող էր Ռոնալդոին որակազրկել մինչեւ 12 խաղով:

Եթե բողոքարկման արդյունքում որակազրկումը չկրճատվի, ապա Ռոնալդուն բաց կթողնի Սուպերգավաթի պատասխան հանդիպումը «Բարսելոնայի» դեմ եւ Իսպանիայի առաջնության հանդիպումները «Դեպորտիվոյի», «Վալենսիայի», «Լեւանտեի» եւ «Ռեալ Սոսյեդադի» դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում