211652_close_icon
views-count1095 դիտում article-date 18:04 23-02-2021

ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Շրի Լանկայի դեսպանին

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Միգահալանդ Դուռաջ Լամավանսային`  հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարար Արա Այվազյանը շնորհավորեց դեսպան Լամավանսային պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ 

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ։ Որպես հեռանկարային ուղղություններ` առանձնացվեցին բժշկական կրթության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, առևտրի, զբոսաշրջության ոլորտները։

Նախարար Այվազյանը և դեսպան Լամավանսան կարևորեցին  փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը միջազգային հարթակներում։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային և միջազգային հրատապության խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր