Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Երևանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ 

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում թիվ 10/1 շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում (մոտ 8 քմ տարածքում):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:53-ին, մարվել՝ 11:09-ին:

Մասամբ այրվել են պատի մեջ ներկառուցված 2 պահարան և կենցաղային իրեր, ամբողջությամբ՝ 1 մահճակալ, 1 պատուհան, 1 դուռ  և 1 պահարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս