Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Հայաստանը պատասխանատվություն է զգում տարածաշրջանում կայունության համար. ԱԽ քարտուղարի ելույթը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա յոթերորդ հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ելույթով։

«Բարի օր, հարգելի՛ գործընկերներ,

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու և ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ ողջունում եմ մեր հանդիպման բոլոր մասնակիցներին և մաղթում բոլորին արդյունավետ աշխատանք:

Այսօր մենք բավականին հագեցած օրակարգ ունենք. մենք լսեցինք ինչպես տեղեկատվական, այնպես էլ արդիական հարցերի քննարկման զեկույցներ, որոնք հետաքրքիր էին և բովանդակալից:

Հաշվի առնելով իմ ելույթի կանոնակարգը՝ տեղեկատվական զեկույցներից ցանկանում եմ առանձնացնել Ռուսաստանի Զինված ուժերի Ինժեներական զորքերի ներկայացուցչի զեկույցը Միջազգային հակաականային կենտրոնի գործունեության վերաբերյալ և մարդասիրական ականազերծման մասին ցուցադրված ֆիլմը: Դուք իրականում շատ կարևոր, օգտակար և ազնվական գործ եք անում, չէ՞ որ Ձեր շնորհիվ հազարավոր մարդիկ ողջ են մնում, առողջ ու անվտանգ:

Այս թեման հետաքրքիր է մեզ նաև այն պատճառով, որ 2019 թվականի փետրվարին Սիրիայում իր առաքելությունն սկսեց հայ մասնագետների խումբը, որի կազմի մեջ են մտնում ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձիք: Հայկական առաքելության գործունեությունն իրականացվում է ռուսական կողմի հետ համագործակցությամբ և նրա տեխնիկական աջակցությամբ:

Ցանկանում եմ նաև կարճ անդրադառնալ այն պատճառներին, որոնցով առաջնորդվելով որոշեցինք մարդասիրական առաքելություն ուղարկել Սիրիա:

Առաջինը պատմականն է: Հարյուր տարի առաջ սիրիացիները պատսպարեցին Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Եվ այսօր, երախտագիտությամբ հիշելով այդ ժամանակ ցուցաբերած աջակցությունը, մենք, պատկերավոր ասած, ձգտում ենք վերադարձնել պարտքը, օգնել Սիրիային, որը հիմա դժվարության մեջ է, և ինքն ունի օգնության կարիք:

Երկրորդ գործոնը Սիրիայում խոշոր հայկական համայնքի առկայությունն է:

Մեր պետությունը պատասխանատվություն է զգում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Այդ պատճառով, սիրիական կառավարության կողմից պաշտոնական դիմումին համապատասխան, Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնելիս մենք հաշվի ենք առել նաև Հալեպ քաղաքի հայկական համայնքի խնդրանքը:

Երրորդ՝ Հայաստանը, լուծելով սեփական անվտանգության հարցերը, պատասխանատվություն է զգում նաև ընդհանուր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար: Այդ առումով մենք միշտ ձգտում ենք ունենալ ընդհանուր գործում մեր ներդրումը, և Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությունը հենց այս տրամաբանության մեջ է:

Անցած ժամանակահատվածում առաքելության աշխատանքի արդյունքում հայկական սակրավորները Սիրիայում ականազերծել են տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածք՝ օգնելով տեղացիներին վերագտնել կյանքի խաղաղ, նորմալ ռիթմը: Հայկական մարդասիրական առաքելության բժիշկները նշված ժամանակահատվածում բժշկական օգնություն են ցուցաբերել հազարավոր սիրիացիների, իրականացրել են հարյուրավոր վիրաբուժական վիրահատություններ: Ընդ որում՝ ցանկանում են ընդգծել, որ մենք կարևորում ենք մեր առաքելությունը անգամ մեկ մարդկային կյանք փրկելու դեպքում:

Այս տարվա հոկտեմբերի 14-ին հայկական մարդասիրական առաքելության մասնագետների հերթական խումբը մեկնեց Սիրիա՝ փոխարինելով այնտեղ գտնվող նախորդ խմբին, և ներկայումս նրա գործունեությունը Սիրիայում հաջողությամբ շարունակվում է:

***

Ինչ վերաբերում է քննարկման ենթակա հարցերին, ապա օրակարգի հերթականությամբ ցանկանում եմ նախևառաջ անդրադառնալ անվտանգության ապահովման համար քիմիական և կենսաբանական սպառնալիքներին:

Տեղեկացնեմ, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության խորհրդի աշխատակազմի համակարգող դերակատարությամբ ընթանում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացը: Աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և շուտով մենք քննարկման կներկայացնենք փաստաթղթի ամբողջական նախագիծը, որը կընդունվի վերջնական համաձայնեցումից հետո:

Կենսաբանական անվտանգության մասով ընդգծեմ, որ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Կենսաբանական անվտանգության հարցերով աշխատանքային խումբ, որի ղեկավարումը վերապահվել է ինձ: Ներկայումս աշխատանքային խումբը, համակարգվելով Հայաստանի Անվտանգության խորհրդի անձնակազմի կողմից, ակտիվ աշխատանքներ է իրականացնում նորմատիվ բազայի ստեղծման և կատարելագործման, այդ ոլորտում միջոցառումների իրականացման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ: Մեծ ծավալով աշխատանք է իրականացվել, և մեծապես հենց աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքի շնորհիվ են մեր գործընկերների մոտ փարատվել եղած կասկածները:

Մեր կողմից պատրաստվում է «Կենսաբանական անվտանգության և կենսաբանական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը համակարգային կերպով պետք է կարգավորի այդ ոլորտը: Նրանում կսահմանվեն պետական մարմինների լիազորություններն ու պարտականությունները, կհաստատվեն հետազոտությունների անցկացման պահանջները, կենսաբանորեն վտանգավոր նյութերի արտադրության, օգտագործման, պահեստավորման, ներմուծման, արտահանման, տարանցման և այլ գործողությունների կանոններն ու կանոնակարգերը, կլուծվեն այլ կարևոր հարցեր: Հիմնական սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք այս ոլորտում, ոլորտի թափանցիկությունն է, Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի դրույթների անվերապահ և հստակ կատարումը:
Այս կոնտեքստում ուզում են առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաները գործում են միայն մեր իրավասության ներքո, մեր պետության պետական գերատեսչությունների ենթակայությամբ և համալրված են բացառապես տեղական մասնագետներով:

Դրա հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է կենսաբանական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը: Ի հաստատումն դրա՝ նշեմ, որ այս տարվա հոկտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցան կենսաբանական անվտանգության հարցերով խորհրդակցություններ՝ ռուս-հայկական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում այս հարցի համար փոխանակվեցին մանրակրկիտ և վստահելի կարծիքներ: Խորհրդակցությունները ևս մեկ անգամ հաստատեցին Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը և կենսաբանական անվտանգության ոլորտում մասնագիտացված բազմակողմ հարթակներում սերտ համակարգման և փոխգործակցության պատրաստակամությունը:

Մենք նաև պատրաստ ենք համագործակցության ԱՊՀ շրջանակներում ինչպես բազմակողմանի ձևաչափով, այնպես էլ երկկողմ հարթությունում՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կենսաբանական անվտանգության ոլորտում մեր համագործակցության զարգացման համար կարևոր նշանակություն ունեն Համագործակցության շրջանակներում նորմատիվ-իրավական բազայի զարգացումը, փորձի փոխանակումը, մասնագետների փոխադարձ այցելությունները, սեմինարների և քննարկումների անցկացումը, համատեղ միջոցառումների իրականացումը:

***
Ինչ վերաբերում է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում տիրող իրավիճակին՝ ավելացնեմ, որ այդ կոնտեքստում մենք կարևորում ենք մասնագիտացված միջազգային հարթակներում ԱՊՀ անդամ պետությունների ջանքերի համախմբման գործընթացը, ներկայումս առկա բոլոր ձևաչափերի և հնարավորությունների օգտագործումը:

Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդին կից Աֆղանստանի հարցով աշխատանքային խմբի գործունեությանը, որն ուղղված է այդ գծով ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեության համակարգմանը: Այս աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 28-29-ին, Դուշանբեում:

Աֆղանստանից բխող անվտանգության լուրջ սպառնալիքներից մեկը թմրավաճառությունն է, որը վերածվել է համաշխարհային խնդրի: Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն մասնակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված միջոցառումներին: Որպես օրինակ նշեմ, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-27-ը ՀԱՊԿ հովանու ներքո իրականացվող «ԿԱՆԱԼ» հակաթմրանյութային տարածաշրջանային համալիր գործողության շրջանակներում իրականացվեց «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» ենթատարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը տեղակայվել էր Երևանում: Գործողությունների մասնակից պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների տարածքն ընդգրկող ահռելի տարածքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է ավելի քան 17 տոննա թմրամիջոց, բացահայտվել է ավելի քան 1600 թմրանյութերի հետ կապված հանցագործություն, ձերբակալվել է թմրավաճառության հետ կապված ավելի քան 2600 անձ:

Որպես Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված համագործակցության մեկ այլ ուղղություն՝ կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, 2010 թվականից սկսած, մասնակցում է Աֆղանստանում անվտանգությունը խթանելու համար միջազգային առաքելություններին՝ իր ներդրումն ունենալով միջազգային հավաքական ուժերում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մասնակցել Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը:

***

Աֆղանական խնդրի հետ սերտ կապված է մեր օրակարգի մեկ այլ թեման ևս՝ օտարերկրյա ահաբեկիչներից եկող սպառնալիքների չեզոքացմանն ուղղված համագործակցության բարելավումը և ԱՊՀ անդամ պետությունների տարածքով նրանց տեղաշարժի բացառումը:

Չնայած նրան, որ Հայաստանում օբյեկտիվ պատճառներով բացակայում են բարենպաստ պայմաններ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության և ահաբեկչության ֆինանսավորման համար, մենք հասկանում ենք, որ որպես տարանցիկ ճանապարհ գրոհայինները կարող են օգտագործել նաև մեր երկրի տարածքը: Ներկայումս ոչ ոք չի կարող պնդել, որ կարող է հեռու մնալ այդ գործընթացներից: Այդ պատճառով մենք անընդհատ հսկողության տակ ենք պահում իրավիճակը և հետևում միտումներին՝ պատրաստ լինելով ժամանակին արձագանքել իրավիճակի ցանկացած փոփոխությանը:
Մասնավորապես՝ այս տարի ՀԱՊԿ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, անց է կացվել «Վարձկան» օպերատիվ-պրոֆիլակտիկ համալիր միջոցառումների ակտիվ փուլը, որն ուղղված էր գրոհայինների վերաբաշխումն ու փոխադրումը կանխելուն:
Մենք նաև աշխատանքներ ենք իրականացնում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցության հաստատման ուղղությամբ, որտեղ Հայաստանն ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, մասնավորապես՝ ՇՀԿ հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի ձևաչափում:

Ուզում եմ նաև հատուկ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել դեպք, որ որևիցե կազմակերպություն կամ կառույց դատական կարգով ճանաչվի ահաբեկչական: Այսինքն՝ այս առումով մենք, ի տարբերություն այլ երկրների, հանդիսանում ենք բարեկեցիկ երկիր:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում