Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը հասել է 794-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կայքը։

Նախորդ շաբաթվա սկզբին Վրաստանում վարակման եզակի դեպքեր էին գրանցվում՝ օրական 1-3, սակայն մայիսի 29-ին 8 նոր դեպք ախտորոշվեց, մայիսի 30-ին՝ 11, իսկ մայիսի 31-ին՝ 26, գրում է Sputnik Georgia-ն։

11 նոր դեպքից 8-ը կապված է Թբիլիսիի Սաբուրտալոյի շղթայի հետ, 3 դեպքը՝ Քվեմո Քարթլիում է հայտնաբերվել։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան։ Նա հավելել է, որ վարակի նոր օջախներ չկան։

Կորոնավիրուսից ապաքինվել է 624 մարդ, 12 պացիենտ մահացել է։

Կարանտինում 2494 մարդ կա, իսկ փաստացի բուժվում է 301-ը։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---