Երևան
6 °C
Վերջին չորս օրվա ընթացքում Թուրքիայում 200 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, նոր հիվանդների թիվը շարունակում է կտրուկ աճել: Այս ամենը համընկել է մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա մեկնարկի հետ, որը տեղի է ունենում կոշտ հակավիրուսային միջոցառումների ֆոնին:
«Վարակների և մահացությունների թվի վերջին աճը, հատկապես խոշոր քաղաքներում, մեզ ստիպում է նորից խստացնել հակավիրուսային միջոցառումները», - կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում այսօր ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վերջին շաբաթվա ընթացքում երկրում նոր վարակների օրական քանակը չի իջել 50 հազարի սահմանից:
«Մեր նպատակն է Ռամադանի առաջին երկու շաբաթվա ընթացքում հասնել նոր վարակների և մահվան դեպքերի զգալի կրճատմանը: Եթե չկարողանանք դրան հասնել, շատ ավելի խիստ միջոցառումները կլինեն անխուսափելի», - հավելել է Թուրքիայի նախագահը: Ավելի խստացված միջոցները կարող են նշանակել լիարժեք լոքդաուն՝ փողոց դուրս գալու լիակատար արգելակմամբ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը չորեքշաբթի հայտարարել է պարետային ժամի երկարացման, մի քաղաքից մյուսը բնակչության տեղաշարժի արգելքի, մարզադահլիճների և լողավազանների փակման, հարսանիքների արգելքի և դպրոցների առցանց ուսուցմանը վերադառնալու մասին: Հասարակական տրանսպորտը սահմանափակվել է 50% -ով, և 65 տարեկանից բարձր անձինք այժմ կարող են լքել իրենց տները միայն առավոտյան 10-ից մինչև 14:00-ն:
Սահմանափակող միջոցառումները խստանում են Թուրքիայի բոլոր նահանգներում, նույնիսկ եթե այնտեղ համաճարակային իրավիճակը համարվում է համեմատաբար հանգիստ:
Ըստ ԱՀԿ-ի, Թուրքիայում վարակակիրների թվի աճը սկսվել է մարտի կեսերին: Մինչև մարտի 31-ը նոր դեպքերի քանակը գերազանցել է դեկտեմբերի գագաթնակետային ցուցանիշը (33 հազար) և հասել 37 հազարի:
Մեկ շաբաթ առաջվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 49 հազար դեպքի մեկօրյա ցուցանիշի, հաջորդ օրը այն հասել է 54 հազարի և դրանից հետո չի իջել 50 հազարից: Այսօրվա տվյալներով, Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 34 հազար մահ կա:
Միևնույն ժամանակ, երկրում շարունակվում է բնակչության պատվաստումը: Անցյալ կիրակի օրվա դրությամբ Թուրքիայում պատվաստվել է ավելի քան 18 միլիոն քաղաքացի, նրանց մեծ մասը ՝ չինական ընկերության Sinovac պատվաստանյութով:
Շատերը կարծում են, որ վարակի ակտիվության աճի պատճառը մարտի սկզբին սրճարանների և ռեստորանների բացումն է, ինչին իշխանությունները գնացել են տնտեսությանը օգնելու համար: Դեռ մարտի կեսերին Էրդողանն ասել էր, որ կառավարությունը չի պատրաստվում խստացնել կարանտինային միջոցառումները:
Ընդդիմությունն ու որոշ բժիշկներ անցյալ շաբաթ ավելի կոշտ արգելափակման կոչ էին արել: Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն BBC-ի հետ զրույցում նշել է, որ այդ ժամանակ քաղաքի շուրջ միլիոն բնակիչներ ամեն օր օգտվում էին հասարակական տրանսպորտից:
Որպես կանոն, վարակների մակարդակի արագ աճի ֆոնին, հիմնական բեռը ընկնում է հիվանդանոցների վրա: Ավելի վաղ որոշ թուրք փորձագետներ ասում էին, որ համաճարակը կարող է հանգեցնել երկրի առողջապահական համակարգի փլուզմանը:
«Ամեն օր նոր դեպքերի թիվն ավելանում է: Ամեն օր մահացությունների թիվ է աճում: Վերակենդանացման բաժանմունքներում տագնապալի իրավիճակ է», - անցած շաբաթ ասել է Թուրքիայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ասոցիացիայի ղեկավար Իսմայիլ Սինելը:
«Ցավոք, մենք կարանտինային մեղմ միջոցներ ենք կիրառել և չկարողացանք արագացնել պատվաստումները», - անցած ուրբաթ Hurriyet թերթին ասել է Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան` հավելելով, որ նման տեմպերի շարունակման դեպքում 3-4 շաբաթից հիվանդանոցային բուժման կարիք ունեցող հիվանդները լուրջ խնդրի առաջ են կանգնելու:
Նախարարի խոսքով, այժմ երկրի հիվանդանոցները լցված են 55% -ով, իսկ վերակենդանացման բաժանմունքները` 67,4% -ով:
Քոջայի խոսքերով, Թուրքիայում համաճարակը մեկ առանձնահատկություն ունի. վարակման նոր դեպքերի մոտ 85% -ը անցյալ տարվա աշնանը Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամով վարակներն են:
Այս խիստ վարակիչ շտամը դարձել է Բրիտանիայի ժամանակավոր մեկուսացման պատճառը Եվրոպայի մնացած մասից: Ավելի վաղ բրիտանացի գիտնականները կանխատեսում էին, որ այն կարող է գերիշխող դառնալ ամբողջ աշխարհում և ինչպես իրավիճակն է ցույց տալիս, այդպես էլ լինում է:
Բացի այդ, Թուրքիայում հայտնաբերվել են ևս երկու շտամներ ՝ Հարավային Աֆրիկայից և Բրազիլիայից, բայց միայն փոքրաթիվ դեպքերում:
Հարավաֆրիկյան տարբերակը հաստատվել է 11 նահանգում 285 մարդու մոտ, իսկ բրազիլական տարբերակը՝ 9-ը նահանգում, 166 մարդու մոտ:
Թուրքիայում վարակի նման ցուցանիշը համարվում է համաճարակի նոր պիկ, որը հատկապես մեծ հարված է հասցնում երկրի տնտեսության առաջնային օղակներից մեկին՝ զբոսաշրջությանը:
Հիշեցնենք, օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց դեպի Թուրքիա կանոնավոր ուղևորափոխադրումների դադարեցման մասին: Մշակվում են մեխանիզմներ՝ այնտեղ գտնվող ռուս զբոսաշրջիկների տեղափոխումն ապահովելու համար:
Հայաստանը Իրանին է արտահանձնել իրանցի 8 բանտարկյալի
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
© 2024 Հայկական ժամանակ