Փաշինյանը՝ 2020-ի բյուջեի նախագծի մասին. Հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում (վիդեո) 15 նոյեմբերի 2019 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջեի նախագիծը հեղափոխական է, բյուջեի համախառն աճը կազմում է 33%: Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2020 թվականին նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի համեմատ 135.1%-ով ավելի են: Այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել: Բյուջեի տարեկան միջին աճը կազմում է 14%՝ նախկին 7%-ի փոխարեն: Բա հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ բյուջեի տարեկան միջին աճը կազմում է 14%՝ նախկին 7%-ի փոխարեն: Վարչապետը նշել է, որ 2020-ի բյուջեով ճանապարհաշինության համար նախատեսվում է այնքան գումար, որքան 2015,2016 և 2017 թվականների բյուջեները միասին վերցրած: Փաշինյանի խոսքով այսօրվա դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա: Վարչապետը նշել է, որ փոփոխություններն ազդում են նաև ՀՀ բնակչության կյանքի վրա՝ հավելելով, որ2020-ի հունվարի 1-ից 230,000 մարդու աշխատավարձ բարձրանալու է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |