▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի բակերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի ու կրակոցների բոլոր մասնակիցները հայտնաբերվել են

 

Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել Հունվարի 13-ին Վաղարշյան 1 շենքի բակում տեղի ունեցախ միջադեպի մասին։ Այդ բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրել է անհրաժեշտ գործողությունները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ի դեպ, մինչ ոստիկանները բերման էին ենթարկում կասկածյալներին, Երևանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Արաբկիրի բաժնում հնչեց ահազանգ, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 18-ամյա Արամ Սարգսյանը, որը, հետո պարզվեց, մարմնական վնասվածքներ էր ստացել Վաղարշյան 1 հասցեի բակում՝ ծեծկռտուքի ժամանակ: Ոստիկանությունում պարզվեց, որ բերման ենթարկված բոլոր տղամարդիկ նույն բակի բնակիչներ են, իսկ վիճաբանությունը ծագել է մեքենան կայանելու հարցի շուրջ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ էլ Արթուր Սարգսյանը իր գազային ատրճանակով կրակոցներ է արձակել, Դավիթ Բրուտյանը՝ դանակով, Սպարտակ Սարգսյանը մուրճով, իսկ մյուս մասնակիցները ձեռքերով ու ոտքերով մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց ու վերցվեց 2 պարկուճ: Արթուր Սարգսյանը ներկայացրել է գազային ատրճանակը, Դավիթ Բրուտյանը՝ դանակը, իսկ Սպարտակ Սարգսյանը՝ մուրճը: Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Քննությունը շարունակվում է:

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի մասին պատմում է ավագ օպերլիազոր Միխայիլ Գարակյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին