Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերենա Ուիլյամսն առաջին մարզուհին Է դարձել ամենահարուստ «սելֆ-մեյդ» կանանց ցուցակում

Սերենա Ուիլյամսն առաջին մարզուհին Է դարձել ամենահարուստ «սելֆ-մեյդ» կանանց ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դարձել Է պատմության մեջ առաջին մարզուհին, որը հայտնվել Է, Forbes հանդեսի վարկածով, աշխարհի ամենահարուստ այն կանանց ցուցակում, որոնք ինքնուրույն են կարողություն վաստակել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հրատարակության Twitter-ում: 37-ամյա մարզուհու կարողությունը գնահատվում Է 225 մլն դոլար:

Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) տվյալների համաձայն, մարզական կարիերայի ընթացքում Սերենա Ուիլյամսի դրամական պարգեւները կազմում են 88,5 մլն դոլար: 2018 թվականին ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշում Սերենա Ուիլյամսը նույնպես առաջինն Էր՝ անցյալ տարվա ընթացքում վաստակելով 18,1 մլն դոլար: Ուիլյամսը ռեկորդակիր Է Մեծ սաղավարտի շարքի մրցաշարերում տարած հաղթանակների թվաքանակով, այս պահի դրությամբ ամերիկուհին 23 հաղթանակ Է տարել մենախաղերում, որոնցից երեքը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում: Թենիսի կանանց ասոցիացիաների մրցաշարերում Ուիլյամսը 72 հաղթանակ Է տարել անհատական մրցապայքարում: Ուիլյամսը 186 շաբաթ անընդմեջ առաջին տեղն Է գրավել WTA-ի վարկանիշում. այդ ցուցանիշով ամերիկացի թենիսիստուհին առաջին տեղը կիսում Է գերմանուհի Շտեֆի Գրաֆի հետ: Նաեւ Ուիլյամսը եռակի օլիմպիական չեմպիոնուհի Է զուգախաղերում (2000, 2008, 2012), թենիսիստուհու ակտիվում Է 2012 թվականի Խաղերի ոսկին մենախաղերում: Ինքնուրույն կարողություն վաստակած աշխարհի ամենահարուստ կանանց ամբողջական ցուցակը հրապարակվելու Է հունիսի 5-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]