Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Երևանի ուղերձը Թրամփի վարչակազմին. Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում խոսեց ուղիղ և բաց տեքստով

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խիստ ուշագրավ հայտարարություն է արել Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) հեղինակավոր վերլուծական կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները ճնշում չի գործադրի Հայաստանի վրա Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների առնչությամբ։

«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Բարաք Օբամային ԱՄՆ նախագահի պաշտոնում 2017-ի հունվարին փոխարինած Դոնալդ Թրամփի հակաիրանական քաղաքականության հնարավոր ազդեցությունը Հայաստանի ու հայ-իրանական հարաբերությունների վրա հայկական մեդիափորձագիտական տիրույթում քննարկվում է ավելի քան 2 տարի։ Տարբեր փորձագետներ տարբեր տեսակետներ էին հայտնում, բայց հիմնականում գերիշխում էր այն հույսը կամ լավատեսությունը, որ նույնիսկ Թրամփը նախորդ վարչակազմերի պես հիմնականում աչք կփակի Հայաստանի և  Իրանի կապերի, տնտեսական համագործակցության վրա՝ հաշվի առնելով Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական վիճակը, երկու կողմից շրջափակված լինելը, Իրանի հետ սահմանի կենսական նշանակությունը Հայաստանի համար և այլն։ Կան նաև փորձագետներ, ովքեր այդքան էլ լավատես չեն այս հարցում։ Մասնավորապես, Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին կարծում է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները «պոտենցիալ խնդիր» են Հայաստանի համար ու կարող են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հակասությունների պատճառ դառնալ։ Եվ հիմա, երբ ԱՄՆ մեկնած հայկական պատվիրակության ղեկավարը Վաշինգտոնում նման ուղերձ է հասցեագրում ամերիկյան իշխանություններին հայ-իրանական հարաբերությունների և ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ, սա, իհարկե, լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ճնշման փորձեր ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ եղել են, թե՞ առայժմ սրանք Երևանի մտավախություններն են։ Միրզոյանի հայտարարության վերաբերյալ վերլուծաբանները իրավացիորեն մի կարևոր հանգամանք են մատնանշում՝ նախևառաջ կոչ անելով ուշադրություն դարձնել՝ որտե՞ղ և ինչպիսի՞ լսարանի առջև է ելույթ ունեցել ՀՀ ԱԺ նախագահը։ Այլ խոսքերով՝ «Ատլանտյան խորհրդում» հայկական խորհրդարանի խոսնակը մասնակցում էր փորձագիտական քննարկման, իսկ նման միջավայրում սովորաբար ընդունված է ավելի անկեղծ և ազատ խոսել, այդ թվում՝ արտահայտել մտավախություններ և գնահատել տարբեր ռիսկեր։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ։

– Պարոն Իսրայելյան, սա բարձր մակարդակով արված բավական հետաքրքիր և, կարելի է ասել, աննախադեպ հայտարարություն է։ Արարատ Միրզոյանի խոսքերը նշանակում են, որ ճնշման փորձեր արդեն իսկ եղե՞լ են Միացյալ Նահանգների կողմից, թե՞ նա փորձում է նման ուղերձներով կանխել Վաշինգտոնի հնարավոր ճնշումները։

– Նախևառաջ պետք է նկատել, որ վաշինգտոնյան վերլուծական կենտրոնում տեղի ունեցած հանդիպումը պաշտոնական հանդիպում չէր, այն ավելի բաց հանդիպում էր փորձագետների հետ, և կարծում եմ՝ քննարկումն էլ հենց այդ մթնոլորտում, պայմաններում է ծավալվել։ Որքան ես եմ հետևել՝ բավական բաց քննարկում էր, և այդ խոսքերն ասվել են ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը Միացյալ Նահանգներից, և հակառակը։ Կարծում եմ՝ զուտ փորձագիտական շրջանակների հետ հանդիպմանն այսպիսի պատասխան է հնչեցվել։ Դժվարանում եմ ասել՝ ի՞նչ համատեքստում է հնչել այս հարցուպատասխանը, բայց դատելով մամուլի հրապարակումներից՝ կարելի է գուշակել ընդհանուր համատեքստը։ «Ճնշումներ» ասելով պետք չէ միայն քաղաքական ճնշումները հասկանալ. առաջին հերթին խոսքը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին է, և պարոն Միրզոյանն իր խոսքում դրանց էլ անդրադարձավ։ Դրանք էլ մեծ հաշվով ճնշումներ էին, երբ իրանական որոշ ընկերություններ ստիպված իրենց գործունեությունը դադարեցնում են Հայաստանում, օրինակ՝ իրանական «Mahan Air» ավիաընկերությունը, որը վերջերս կասեցրեց իր գործունեությունը։ Սա ևս կարելի է ճնշում համարել, որովհետև դա, բնականաբար, բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա։ Այս առումով, կարծում եմ, քննարկումը հիմնականում հենց այս համատեքստում է տեղի ունեցել։

– Վերջին մեկ տարվա ընթացքում ամերիկյան պատժամիջոցները առնչվե՞լ են Հայաստանին, հայ-իրանական հարաբերություններին, օրինակ՝ ֆինանսական հարցերում՝ կապված բանկային գործարքների հետ։ Սովորաբար պատժամիջոցները առաջին հերթին հենց այս ոլորտի վրա են ազդում։

– Ասել, որ պատժամիջոցների պատճառով այս կամ այն նախագծի իրականացումը կասեցվել է, այդպիսի փաստի ես չեմ տիրապետում։ Բայց մյուս կողմից՝ իհարկե, Հայաստանում գործունեություն ծավալող իրանցի գործարարների, իրանահայ համայնքի ներկայացուցիչների, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, փոքր բիզնեսով զբաղվողների համար լուրջ խնդիրներ կան, ինչպես նշեցիք, բանկային ոլորտում։ Ներկայումս Իրանի քաղաքացիներին արգելվում է նույնիսկ ամերիկյան դոլարը փոխանակել բանկերում։ Այսինքն՝ խոսքը նույնիսկ հաշիվներ բացելու կամ այլ գործարքներ իրականացնելու մասին չէ։ Եվ կարելի է ասել՝ զրոյի է հավասար հավանականությունը Իրանից արտարժույթ փոխանցել Հայաստան, կամ  հակառակը։ Այս առումով, իհարկե, խնդիրներ կունենանք։ Կրկնում եմ՝ եթե քաղաքականը մի կողմ թողնենք՝ այս պատժամիջոցները իրենց ուղիղ ազդեցությունն ունենում են տնտեսական համագործակցության վրա։

Նույն օրինակը կարելի է տեսնել նաև Եվրամիություն-Իրան համագործակցության մեջ. Եվրոպայի կողմից քաղաքական կամքը կա Իրանի հետ համագործակցելու, բայց եվրոպական կազմակերպություններն այնպես են գնահատում ռիսկերը, որ դուրս են գալիս Իրանից։ Նույնը կարելի է ասել բանկերի վերաբերյալ. բանկերն իրենց խնդիրներն ու միջազգային պարտավորություններն ունեն և, բնականաբար, իրենց ստանձնած պարտավորություններից ելնելով են աշխատում։

– Ամեն դեպքում քաղաքական խնդիր ենք քննարկում, և կուզենայի, որ ընդհանուր միջազգային իրադրության համատեքստում հարցը գնահատվի։ Մենք գիտենք, թե ինչ արտաքին քաղաքական մոտեցումներ ունի Թրամփը. մինչև նախագահ ընտրվելը ու նաև դրանից հետո իր կողմից արտահայտված շատ տեսակետներ միջազգային տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ լուրջ մտահոգություններ էին առաջացրել ոչ միայն ընդհանրապես աշխարհում, այլև նույնիսկ ԱՄՆ դաշնակիցների շրջանում: Նա միշտ ընդգծված հակաիրանական հայացքներ է ունեցել, ու թերևս դժվար չէ կռահել, որ դրա հիմնական պատճառներից մեկը հրեական լոբբինգի և Իսրայելի մեծ ազդեցությունն է։ Հետևաբար, եթե գլոբալ անվտանգության ու կայունության համար որոշակի պատասխանատվություն կրող տերության ղեկավարը միջազգային այսպիսի կարևորագույն հարցերում (ինչպիսին Իրանի խնդիրն է կամ Երուսաղեմի հիմնախնդիրը, արաբա-իսրայելական հակամարտության կարգավորումն ու մասնավորապես Գոլանի հիմնահարցը) առաջնորդվում է ոչ թե միջազգային որոշակի պայմանավորվածություններով, պարտավորություններով, անկողմնակալ, հավասարակշռված միջնորդի սկզբունքով, այլ նեղ խմբային, զուտ ամերիկյան, իսրայելա-ամերիկյան շահերով, ապա տրամաբանական չէ՞, որ Հայաստանի պես փոքր ու բարդ վիճակում գտնվող երկիրն առավել ևս նման հարցերում պիտի առաջնորդվի բացառապես սեփական ազգային ու պետական շահերով, ոչ թե տուրք տա տարբեր ճնշումների կամ մտավախությունների։

– Այո, ճիշտ եք նշում, և ես կարծում եմ, որ Հայաստանի ԱԺ նախագահի և ամերիկյան առաջատար փորձագետների մասնակցությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումը նաև միտված էր դրան։ Արարատ Միրզոյանը հանդես է գալիս ժողովրդական դիվանագիտության շրջանակներում, նա ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների ներկայացուցիչն է, ոչ թե արտաքին գործերի նախարարը։ Իսկ խորհրդարանականներն ավելի պարզ և ավելի բաց կարող են խոսել, և ԱԺ նախագահն էլ, ըստ էության, խոսել է ուղիղ և բաց տեքստով։ Նա փորձել է նախևառաջ ներկայացնել, թե ինչ վիճակում է Հայաստանը տարածաշրջանում, ինչ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության համար։ Եվ վստահ եմ, որ փակ հանդիպումների ժամանակ ավելի առարկայական խոսակցություններ կլինեն։ Հիմնական խնդիրն էր ԱՄՆ-ի փորձագիտական, հասարակական շրջանակներին, որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող մարդկանց հետ խոսել, բացատրել Հայաստանի շահը, ինչու ոչ՝ նաև Հայաստանի դերակատարությունը, առավելությունները տարածաշրջանում և այլն, և այլն։ Եվ այս իմաստով նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են, որպեսզի հետագայում որոշումներ կայացնելիս Հայաստանի շահերը հաշվի առնվեն և հնարավորինս չվնասվեն։

Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ Թրամփի հակաիրանական մոտեցումը միայն հրեական լոբբինգի ազդեցությամբ է։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները մեծ, հզոր պետություն է, և կարծում եմ՝ այս պարագայում իր պետական շահերով է առաջնորդվում, և գուցե այդ կոշտ դիրքորոշումը, քաղաքականությունը Իրանի նկատմամբ ինչ-որ ընդհանուր, հեռահար քաղաքականության մեջ պետք է դիտարկել։ Չի բացառվում, որ Իրանի կողմից հնարավոր քայլերի ձեռնարկման կամ Իրանում հնարավոր զարգացումներով պայմանավորված (դրանք կլինեն ընտրություններից հետո տեղի ունեցած գործընթացներ կամ այլ զարգացումներ)՝ Միացյալ Նահանգները կարող է փոխել իր դիրքորոշումը։ Գուցե արտաքնապես ցույց տան, որ խնդիրներ կան, հակամարտության մեջ են, բայց շատ ու շատ հարցերում երկու պետությունները գնան, չասենք՝ համագործակցության, բայց գոնե ընդհանուր պայմանավորվածությունների։ Ամեն դեպքում փորձը ցույց է տալիս, որ երկու երկրները կարող են համագործակցել ամենալարված իրավիճակներում. օրինակ՝ 2000-ականներին Իրաքում անվտանգություն հաստատելու հարցերում Իրանը և Միացյալ Նահանգները համագործակցել են, և այստեղ մեծ դեր է խաղացել ժամանակին ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, որն այսօր Իրանի արտգործնախարարն է։ Հյուսիսային Կորեայի հետ Միացյալ Նահանգների փոխգործակցությունը վերջին շրջանում ևս վկայում է, որ ամեն դեպքում եթե շահերը համընկնում են և կարողանում են պայմանավորվել՝ հնարավոր է խնդիրներ լուծել։

Այստեղ, անշուշտ, կարևոր է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մերձավորագույն, կարևոր դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի դիրքորոշումը, որոնք խիստ մտահոգված էին Օբամայի նախագահության շրջանում Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնությունից, բայց այդ շրջանից սկսած՝ ԱՄՆ-ում էլ կարծում էին, որ հնարավոր է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը ստորագրելով՝ աստիճանաբար փոխվստահության մթնոլորտ ձևավորել և Իրանին բերել բանակցությունների դաշտ, Իրանի հետ իր հրթիռային համակարգերի կամ Մերձավոր Արևելքում Իրանի գործողությունների շուրջ բանակցություններ վարել։ Ընդհանուր այս քաղաքականությունը, կարծում եմ, միտված էր դրան, բայց երբ արդեն Իրանի ազդեցությունը մեծացավ Մերձավոր Արևելքում, և սրվեցին հարաբերությունները, Սաուդյան Արաբիան, Իսրայելը իրենց մտահոգությունները հայտնեցին, Թրամփն այսպիսի կոշտ դիրքորոշում որդեգրեց Իրանի նկատմամբ։ Եվ եթե հիշում եք՝ մինչև միջուկային համաձայնությունից դուրս գալը Միացյալ Նահանգները պարբերաբար կրկնում էր, որ անհրաժեշտ է կրկին բանակցել և բանակցությունների մեջ ներառել հրթիռային համակարգերի հարցը։

Խոսելով Իրանի նկատմամբ Թրամփի կոշտ դիրքորոշման մասին՝ պետք է մեկ այլ կարևոր հանգամանք առանձնացնել։ Իրանի մասին այն ձևակերպումները, որոնք այսօր հնչեցնում է Թրամփի վարչակազմը, հնչում էին նաև Օբամայի օրոք, բայց մի քիչ այլ փաթեթավորմամբ և այլ համատեքստում։ Անշուշտ, Թրամփի վարչակազմն ավելի պարզ է խոսում խնդիրների վերաբերյալ, ինչն էլ, բնականաբար, իր հակազդեցությունն է առաջացնում Իրանում և կարծես «տեղ չի թողնում» Իրանի իշխանություններին բանակցելու կամ փորձելու ինչ-որ բան պայմանավորվել ԱՄՆ-ի հետ։ Որքան էլ քաղաքական թևը Իրանում դեռ մեկ տարի առաջ փորձում էր ինչ-որ քայլեր ձեռնարկել, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Իրանում կան նաև այլ ազդեցիկ ուժեր, մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որը պատասխանատու է անվտանգության համար, հոգևոր առաջնորդի աշխատակազմը, իր շրջապատը։ Հետևաբար միայն նախագահի և արտգործնախարարի հետ պայմանավորվելով չէ։ Իսկ Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում Իրանի կողմից իրականացվող գործողություններն առաջին հերթին համակարգում է ԻՀՊԿ-ն, որը մեծ հաշվով դուրս է նախագահի վերահսկողությունից։ Այսինքն՝ նախագահն ու արտգործնախարարը կարող են մի բան պայմանավորվել կամ արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ ուղղություն մշակել, բայց ԻՀՊԿ-ն կարող է այլ քաղաքականություն վարել։ Բայց եթե օբյեկտիվ գնահատենք՝ Թրամփի վարչակազմը թույլ տվեց։ Գուցե դա հաշվարկված էր, որ այսպիսի քայլեր ձեռնարկեն… Այսինքն՝ Միացյալ Նահանգների գործողություններով է պայմանավորված այն, որ ԻՀՊԿ-ն սկսեց ավելի ազատ գործել Մերձավոր Արևելքում։ Մեկ տարի առաջ Իրանը փորձում էր միջուկային համաձայնության շրջանակներում չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել «5+1» խմբի, մասնավորապես՝ Եվրամիության անդամների և Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Բայց երբ Միացյալ Նահանգները սկսեց խոսել վերջնագրերի լեզվով, վերջնականապես դուրս եկավ միջուկային համաձայնագրից, ԻՀՊԿ-ն սկսեց ավելի ազատ գործել։ Այսինքն՝ երբ Իրանին մեղադրում են իր պարտավորություններից շեղվելու մեջ, Իրանը փորձում է հիմնավորել, որ երբ հակառակ կողմն իր պարտավորությունները չի կատարում, ինքը վերադառնում է իր նախկին կարգավիճակին։ Վերլուծելով այս իրադարձությունները՝ կարելի է եզրակացնել, որ փորձում են դրդել Իրանին, որ գնա նման քայլերի, կտրուկ գործողությունների, որոնք ի վերջո կհանգեցնեն միջուկային համաձայնությունից Իրանի դուրս գալուն։ Եվ երբ Իրանը դուրս գա միջուկային համաձայնությունից, արդեն կվերադառնանք մինչև համաձայնագրի ստորագրումն ընկած ժամանակաշրջանին, երբ կսկսեն գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, ինչն ավելի բացասաբար է ազդելու Իրանի վրա։ Կարծում եմ՝ փոխադարձ այս խաղն է ներկայումս իրականացվում. մի կողմից՝ Իրանը քայլեր է ձեռնարկում, որ դուրս չգա համաձայնությունից, փորձում է փրկել համաձայնագիրը Եվրամիության հետ համագործակցության միջոցով, բայց մյուս կողմից՝ Իրանում նախընտրական շրջան է, և իշխանության ներկայացուցիչներն էլ ստիպված են կտրուկ քայլերի դիմել՝ ներքին լսարանին, պահպանողականներին գոհացնելու, ավելի ճիշտ՝ նրանց մոտ խնդիրներ չառաջացնելու համար։ Խոսքը վերաբերում է ԻՀՊԿ-ի գործողություններին, Հորմուզի նեղուցը փակելու, ուրանի հարստացման գործընթացը սկսելու մասին հայտարարություններին։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում