Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Փաշինյանը մեկնարկը տվել է, մյուսները դեռ լռում են

Օրերս ԱԺ-ում հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ տնտեսության ոլորտին վերաբերող ծրագրային դրույթները, դրանով իսկ տալով նախընտրական կամպանիայի մեկնարկը: Իր և իր կուսակցության տնտեսության զարգացման ծրագրային դրույթները ներկայացնելու ընթացքում նա արել է քաղաքական կարևորագույն հայտարարություն՝ նշելով, որ ինքն ու իր կուսակցությունը, իր ղեկավարած ու ղեկավարելիք կառավարությունը չեն գնալու սեփականության վերաբաշխման ճանապարհով: Այդ առումով հաստատված ստատուս-քվոն այլևս անբեկանելի է: «ՀՀ-ում սեփականության վերաբաշխում չկա և չի լինելու»: Սա, թերևս, ամենակարևոր մեսիջներից մեկն էր, որ վարչապետի թեկնածուն հղել է հասարակությանը:

Խոսելով տնտեսական ծրագրերի մասին՝ նա առաջնահերթ է համարել արձանագրել տնտեսական զարգացումների իրավիճակը, միաժամանակ ֆիքսելով, որ տնտեսության զարգացման ցուցիչը հանդիսացող տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), իր համար միանշանակ անընդունելի է, քանի որ այն չի տալիս տնտեսության զարգացման իրական պատկերը, այլ ընդամենը ներկայացնում է այն տնտեսական աճը, որը ձևավորվում է հիմնականում հանքարդյունաբերությունից, ագրարային հատվածից ու խաղադրույքների ոլորտից, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի տնտեսության հեռանկարը չեն: «Հանքարդյունաբերությունը եղել է մեր արտադրության և արտահանման հենասյուներից մեկը: Այս ոլորտը գործել է իրականացվող տնտեսական քաղաքականությունից անկախ՝ պայմանավորված համաշխարհային շուկայում մետաղների գներով: Ընդ որում՝ սա մեզանում զարգացել է ոչ վերջնական պրոդուկտի, այլ հիմնականում խտանյութի տեսքով, որից ավելացված արժեք չի ստեղծվում»: Դրանով իսկ վարչապետի թեկնածուն արձանագրում է, որ իր կուսակցության և իր ղեկավարելիք կառավարության համար հանքարդյունաբերությունը հետայսու ռազմավարական նշանակության ոլորտ չէ:

Անդրադառնալով տնտեսական աճը ձևավորող մյուս ոլորտին՝ գյուղատնտեսությանը, նա նշում է, որ երկրում գյուղատնտեսության վիճակագրության հետ կապված խնդիրներ կան: «Թվերը, որ ներկայացվում են այս ոլորտում, անվստահելի են: Այստեղ կան հավելագրումների բազմաթիվ մեխանիզմներ, հիմնականում կապված կոնյակի արտադրության հետ: «Հայաստանում կան ընկերություններ, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ: Դրսից ներկրում են սպիրտ, և որպեսզի ներկայացնեն որպես հայկական կոնյակ, ցույց են տալիս խաղողի կեղծ մթերումներ, իբր գործարանն այդքան խաղող է մթերել և այդքան կոնյակ արտադրել: Կան նաև թերգրումների մեխանիզմներ: Ընդհանուր առմամբ՝ մեր գյուղատնտեսությունը շարունակում է չհամապատասխանել ժամանակակից պահանջներին՝ և՛ տեխնոլոգիաների, և՛ ոռոգման ջրի խնայողությունների, և՛ վնասատուների դեմ պայքարի առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այս փուլում տնտեսության առաջատար դիրքերում հայտնված խաղադրույքների ոլորտին, վարչապետը նշել է, որ սա մեր տնտեսությանը բնորոշ ոլորտ չէ և իրենք ոչ մեկ անգամ բարձրաձայնել են իրենց քաղաքական մոտեցումը խաղադրույքային ոլորտի վերաբերյալ, այն է՝ որ այս ոլորտում այլևս ներդրումներ չկատարվեն: Միջանկյալ նշենք, որ նույն օրերին վարչապետի խորհրդականը հայտարարեց, որ ամեն ինչ անելու են այս ոլորտն ընդհանրապես «փակելու» համար:

«Մենք ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի, արդյունաբերական արտադրանքի և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի: Մենք սկսել ենք տեխնոլոգիական երկիր դառնալու գործընթացը: Այդ ճանապարհին մենք պատրաստվում ենք խրախուսել ներդրումները, որի համար առանցքային նշանակություն ունի պայքարը կոռուպցիայի դեմ, մենաշնորհների վերացումը, քաղաքական կայունությունը, երկրի վստահելիության մակարդակի բարձրացումն ու այդքանով իսկ երկրի դրական իմիջի ստեղծումը: Այդ ճանապարհին պետք է ստեղծենք պարզ ու ճկուն հարկային համակարգ, ներդրումները խրախուսելու և դրանց ներհոսքն ապահովելու համար: Գործընթացի, ՀՀ-ում տնտեսության առողջացման և տրանսֆորմացիայի մեկնարկը տրված է: Եվ այն, ինչ սկսել ենք՝ անխուսափելիորեն բերելու են այն նպատակների իրագործմանը, որ դրել ենք մեր առաջ: Դրա համար կառավարությունը գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող և նոր աշխատատեղեր ստեղծող և որոշակի չափանիշներին համապատասխանող ընկերություններին ազատում է մաքսատուրքից և հետաձգում է ԱԱՀ-ի վճարումը: Ստեղծում ենք այնպիսի միջավայր, որ հարկատուները հնարավորինս շատ եկամուտ ստանան, հնարավորինս շատ հարկ վճարելու հեռանկարով: Հարցն այն է, թե հարկատուն պատրա՞ստ է հնարավորինս շատ եկամուտ ստանալու դեպքում հնարավորինս շատ հարկ վճարել: Այդ դեպքում, եթե պատրաստ է, կնշանակի շրջադարձային փոխվում է մեր երկրի ճակատագիրը:

Այս ճանապարհին հունվարի 1-ից գործող 6 ամսյա ժամկետում ԱԱՀ-ի ներքին գործառույթներում գերավճարի վերադարձման ինստիտուտը Հարկային օրենսգրքի փոփոխություններով կդարձվի 3 ամսյա ժամկետի, այդ ժամանակահատվածը վերացնելու հեռանկարով: Կառավարության նախնական մտադրությամբ՝ Հարկային օրենսդրության փոփոխության արդյունքում կսահմանվի 23% համահարթ եկամտահարկ, պայմանով, որ առաջիկա 5 տարիներին այն կիջնի մինչև 20 %-ի: ՏՏ ոլորտում ավելի քան 10%-ով կնվազեցվի եկամտահարկը: Այս փոփոխություններով հնարավոր կլինի նաև որոշակիորեն ստվերային աշխատողներին և ստվերային աշխատատեղերը բերել սպիտակ դաշտ: Ինչը կբերի նոր ներդրումների:

Կառավարությունը պարտավորվում է այդ ճանապարհին ապահովել բարձր մակարդակի ենթակառուցվածքներ: Էլեկտրաէներգիայի և գազի արդյունավետ սակագին ունենալ, և դրանց հասանելիությանը: Մինչև հիմա սրանց բաժանորդ դառնալը մեզանում բավականին բարդ գործընթաց է: Պետք է իրականացվի ջրային ռեֆորմ: Ամենամեծ ներդրումներից մեկը պետք է իրականացվի ջրամբարաշինության ոլորտում, ոռոգման ցանցերի վերականգնման ոլորտում»,- ասել է վարչապետն ու շարադրել այս ու մնացած ոլորտներում արվելիք քայլերի հերթականությունը, միաժամանակ նշելով այս ընթացքում արձանագրված ցուցանիշները: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ներկայացրել է իրենց պատկերացրած Հայաստանի տնտեսության տեսլականը, որն էապես տարբերվում է նրանից, ինչ ունենք: «Առաջատար» ու փորձառու կուսակցություններն առայժմ լռում են, չնայած որ ընտրություններին շատ ժամանակ չի մնացել, չնայած որ իրենց տնտեսական ծրագրերը ներկայացրել են ընդամենը տարիուկես առաջ՝ նախորդ ընտրություններին: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Փաշինյանն ինչ-որ առումով Հայաստանի տնտեսության մոդեռնիզացման նոր տարբերակ է առաջարկում: Ի՞նչ է ի պատասխան առաջարկելու ՀՀԿ-ն, արդյո՞ք Կարեն Կարապետյանի տնտեսական ծրագրի տյունինգ արած տարբերակը, թե կհրաժարվեն իրենց իսկ ստեղծած օլիգարխիկ տնտեսության կաղապարից:

Նույնը Ծառուկյանի կուսակցության պարագայում. նրանց պատկերացմամբ՝ այս երկրի տնտեսության փրկությունը դարձյալ նախկին 15 կետերն են, թե՞ «իրավիճակ է փոխվել»: Քանի որ Դաշնակցությունը ամենափորձառուն է, թերևս, ինչպես միշտ, կներկայացնի ծրագիր, որն ինչպես և նախորդ տնտեսական ծրագրերը, մինչև վերջ կմնա կուսական վիճակում, այդպես էլ որևէ դրույթ կյանքի չկոչվելու հեռանկարով: Հետաքրքիր է նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախկին գործընկեր կուսակցությունների ներկայացնելիքը՝ հասկանալու համար, թե ով ումից ինչ է վերցրել: Ինչևէ, Փաշինյանը մեկնարկը տվել է, մյուսները դեռ լռում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում