News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի ծոցում ապրող որոշ ձկնատեսակների զուգակցման գործընթացը ուղեկցվում է բարձրաձայն հնչյուններով, որոնք կարող են հանգեցնել դելֆինների եւ ծովային առյուծների լսողության մասնակի կամ ամբողջական կորստի: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ի Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Գիտնականները ուսումնասիրել են Կալիֆորնիա նահանգի Կոլորադո գետի դելտայի ջրերը, դեպի ուր սապատավորների ընտանիքից տարեկան հարյուր հազարավոր ձկներ են լողում: Ձայնային ալիքները որսացող ստորջրյա սարքի տվյալները թույլ են տալիս հանգել այն եզրակացության, որ զուգակցման ընթացքում ձկների արտաբերած ձայները համեմատելի է լցված մարզադաշտում երկրպագուների աղմուկի հետ:

«Բեղմնավորման այս հնչյունը կարել է համարել Երկրի վրա վայրի բնության ամենաբարձր ձայնային դրսեւորումներից մեկը, եւ սա, իհարկե, ձկների արտաբերած ամենաբարձր ձայնն է, որը երբեւէ ձայնագրվել է գիտնականների կողմից: Ձայնը բավականաչափ ուժեղ է մոտակայքում գտնվող կաթնասունների լսողության առնվազն ժամանակավոր, եթե ոչ մշտական, կորստի համար»,- նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Տիմոտո Ռոուելը:

Գիտնականները նշում են, որ զուգավորման համար սապատավորները մոտ մեկ շաբաթ գտնվում են տարածքում, որը իրենց համար սովորական տարածքի մեկ տոկոսից էլ փոքր է: Դրանից օգտվում են ձկնորսները, որոնք տարեկան երկու միլիոն տոննա ձուկ են որսում, ինչը վտանգում է այս տեսակի գոյությունը:

Ուսումնասիրության հեղինակները հույս են հայտնում, որ «ականջադրման» իրենց մեթոդը թույլ կտա ավելի ճշգրիտ որոշել ձկների թվաքանակը եւ կօգնի պահպանել այս տեսակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ