News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական լիրան անկում ապրեց  այն բանից հետո, երբ Անկարան ամերկացի քահանա Էնդրյու Բրանսոնի գործի հետ կապված ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների առճակատման ֆոնի վրա Վաշինգթոնին մեղադրեց «տնտեսական պատերազմ սկսելու» համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Վաշինգթոնը պետք է հարգի քահանայի դեմ դատավարույթյունը:

Լիրան դոլարի նկատմամբ նվազել է 0.78 տոկոսով՝ մինչեւ 6,0800 երեկվա 6,0330-ի համեմատ:

Ընդհանուր առմամբ, տարեսկզբից լիրան կորցրել է 37 տոկոս, մինչդեռ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ճգնաժամը լրացուցիչ ճնշում է գործադրում առանց այդ էլ թուլացած արժույթի վրա, որը տուժել է նախագահ Թայիփ Էրդողանի՝ դրամավարկային քաղաքականության վրա ազդեցության վերաբերյալ ներդրողների անհանգստություններից:

Տնտեսագետները կարծում են, որ Թուրքիան դեռ պետք է համոզի ներդրողներին, որ պատրաստ է ձեռնարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ են տնտեսության ամրապնդման համար:

Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը Reuters-ին ասել է, որ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն նպատակ ունի հարվածել Թուրքիայի տնտեսությանը:

 «Բոլթոնն ապացուցել է, որ Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի դաշնակցին  տնտեսական պատերազմի թիրախ է դարձրել», - ասել է Կալինը: Նրա խոսքով, Վաշինգթոնը մտադիր է «օգտագործել առեւտուրը, սակագները եւ պատժամիջոցները գլոբալ առեւտրային պատերազմ սկսելու համար»:

Գերմանիայի կառավարությունում աղբյուրը հայտնել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է օգնել Թուրքիային դիմակայել արժութային ճգնաժամին, սակայն Էրդողանի փեսան՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ Անկարան չի պատրաստվում դիմել ԱՄՀ:

Էրդողանի գլխավոր տնտեսական խորհրդատու Ջեմիլ Էրտեմը հաստատել է այս լուրը`ասելով, որ Թուրքիան պետք է խորացնի տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները Եվրամիության եւ այլ երկրների հետ:

«Հանգիստ թողեք ԱՄՀ-ը, ԱՄՀ-ի մտածելակերպը չպետք է մտնի մեր դռներից ներս: Եթե դա տեղի ունենա, ապա մենք կբախվենք իրական փլուզման եւ ճգնաժամի հետ», - «Միլիեթ» թերթում գրել է Էրտեմը՝ Թուրքիայի տնտեսության վրա «հարձակումը» զարգացող երկրների համար «ֆանտաստիկ հնարավորություն» նկարագրելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ