▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան 26-ից հուշադրամներ գողացողին հայտնաբերեցին. կասկածյալը կին է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են օրեր առաջ Բաղրամյան 26-ից գողություն կատարած անձին: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

«Կասկածյալը կին է, նա աշխատում է Բաղրամյան 26-ում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննության շահերից ելնելով` այս պահին նրա տվյալները չեն հրապարակվում։

Արաբկիրի ոստիկանները կատարել են բազմակողմանի աշխատանքներ և ոստիկանության Արաբկիրի բաժին են հրավիրել երկու տասնյակից ավելի քաղաքացիների:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ գողության դեպքը գրանցվել էր հունվարի 30-ին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետն ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հուշադրամ:

Հունվարի 31-ին նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերևույթ գողացվել էին, իրենց տեղում են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին