Ֆրանսիան կոչ է արել չեղարկել Քաթարի դեմ սահմանված պատժամիջոցները
ՄիջազգայինՖրանսիայի իշխանությունները կոչ են արել չեղարկել արաբական երկրների կողմից Քաթարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը: «Ֆրանսիան կոչ է անում հնարավորինս շուտ չեղարկել պատժամիջոցները, որոնք ազդում են ընտանիքների վրա, որոնց անդամները բնակվում են աշխարհի տարբեր երկրներում», - ասել է ֆրանսիացի նախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալան բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումները:
Մի շարք արաբական երկրներ, որոնց թվում` ԱՄԷ-ն, Բահրեյնը, Սաուդիան Արաբիան և Եգիպտոսը, տնտեսական պատժամիջոցներ են սահմանել էմիրության նկատմամբ` վերջինիս մեղադրելով տարածաշրջանում անվտանգության ապակայունացման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ: