Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Հայաստանում և Ուկրաինայում պետք է արագ լյուստրացիա իրականացնել․ Բոժկո

Ուկրաինայի ընտրություններն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էին։ Զելենսկու հաղթանակն այս իմաստով շրջադարձային էր, որովհետև այստեղ լոկ նախագահի փոփոխություն չէր, այլ, խոշոր հաշվով, համակարգային մտածողության որոշակի բեկում։

Արդեն հերթական անգամ աշխարհն ականատես եղավ գործնականում հաստատված, այսպես ասած՝ փլուզման։ Դա առաջին անգամ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, երբ սկզբնական, նախնական վարկածով լուրջ չընդունվող Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական մրցավազքում, երկրորդ անգամ տեղի ունեցավ Մակրոնի պարագայում, երբ որևէ քաղաքական դիրքավորման մեջ չգտնվող Մակրոնը հաղթեց։ Այս երկու դեպքերին ավելացնում են նաև Նիկոլ Փաշինյանի դեպքը, երբ, ինչպես ձևակերպեցին նախորդ իշխանությունները, 7 տոկոս ունեցող Փաշինյանը հաղթեց։

Ինչի՞ հետևանք է այս ամենը, և ինչի՞ մասին են խոսում այս միտումները «Առաջին լրատվական»-ի հարցին Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն պատասխանեց․ «Անցյալ տարի այդ ժամանակ ես Երևանում էի, որպեսզի հեղափոխության մասին գրեմ ուկրաինական թերթերի համար, և մտածում էի, թե ոնց է փոխվելու այստեղ իշխանությունը, որովհետև Սերժ Սարգսյանի համակարգը բավականին ամուր էր թվում։ Բայց մի քանի օր հետո Սերժ Սարգսյանի իշխանությունը հանձնվել է, և մի խումբ ակտիվիստների շնորհիվ Հայաստանը նոր իշխանություն է ստացել։ Ինձ համար դա հանելուկ էր»։

«Պետք է ասեմ, որ ժամանակները փոխվում են։ Փոխվում են և՛ ժողովրդի պահանջները, և՛ իշխանափոխության ձևերը։ Ուկրաինայի ընտրություններում Զելենսկու հաղթանակը ևս մեկ անգամ հաստատում է՝ անցյալ տարի ոչ ոք չէր մտածում, որ Զելենսկին կարող է նախագահ դառնալ, չնայած՝ շատերը խոսում էին նման հնարավորության մասին, բայց մեծամասնությունը չէր հավատում։ Դա նշանակում է, որ երբ մենք խոսում ենք Ուկրաինայի կամ Հայաստանի մասին, դա հասարակության հոգնածությունն էր հին իշխանությունից։ Հին իշխանությունը երկու երկրներում էլ վաղուց սպառել էր իրեն և չէր արդարացնում»,- հավելեց Ալեքսանդր Բոժկոն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում