1810 դիտում
22:52 22-05-2019
Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները համագործակցելու են` ոլորտային բարեփոխումների շրջանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանը և Իտալիան համագործակցելու են` քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողությունը բարելավելու նպատակով: Մայիսի 21-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանփորձագետները:
Մայիսի 21-ին ՊԵԿ նախագահի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, կարևորելով երկու երկրների միջև համագործակցությունը, նշել է, որ կոմիտեի ռազմավարության առանցքային ուղղություններից է առաջավոր երկրների հարկային ծառայությունների հետ ակտիվ գործընկերությունը, ինչն օգնում է ճշգրիտ վերհանել մարտահրավերները և արդյունավետորեն աշխատել բարելավման ուղղությամբ:
Երկու երկրների միջև հաստատված համագործակցության շնորհիվ ՊԵԿ-ում ոլորտային բարեփոխումներ են իրականացվելու։
[b]
Հարցազրույց 1[/b]. Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինի - Մենք Հայաստանին ենք փոխանցելու Իտալիայի փորձը 3 հիմնական ոլոտներում`տրանսֆերային գնագոյացում, ագրեսիվ հարկային պլանավորում և քրեական հետաքննություն: Գործնական աջակցությունը լավագույն ուղին է` բարելավելու հարկային ծառայությունների կարողությունները: Կարծում եմ` ժամանակակից հարկային ծառայությունը պետք է կարողանա պայքարել հարկերից խուսափելու դեմ, բայց միաժամանակ օգնել այն հարկ վճարողներին, ովքեր պատրաստակամ են կատարելու հարկային պարտավորությունները: Հետևաբար բոլոր հարկ վճարողների նկատմամբ հավասարակշռված մոտեցումը կարևոր է:
Իտալիայի հարկային մասնագետները 18 ամիսների ընթացքում ներգրավվելու են Հայաստանում իրականացվող ստուգումներում և հարկային հսկողության գործընթացներում՝ գործառույթները բարեփոխելու նպատակով:
[b]
Հարցազրույց 2.[/b] ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայան
Բիզնեսի օրինակով հայ մասնագետներն իտալացի գործընկերներին են ներկայացրել կոմիտեի e-invoicing համակարգի աշխատանքը: Նրանք համոզվել են` որքան արագ և դյուրին կարող է օտարերկրացինօգտվել Հայաստանում Tax Free հնարավորությունից:
[b]Հարցազրույց 3[/b]. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետՆիլիմեշ Բարուա------Շատ հետաքրքիր, բազմակողմանի էլեկտրոնային համակարգ է գործում Հայաստանում, որը կապ է ապահովում բիզնեսի հետ: Մենք տնտեսվարողի օրինակով տեսանք, թե իրականում ինչպես է այն աշխատում, ինչպես է էլեկտրոնային հայտարարագրումն իրականացվում, և ինչպես են հարկային ծառայությունում տեսնում գործարքի ողջ մանրամասները: Շատ տպավորիչ է: Մեր կազմակերպությունը միշտ փորձում է գտնել լավագույն օրինակները և փոխանցել փորձն այլ երկրներին: Կարծում եմ` ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգն այդ հարցում օգտակար կլինի:
Արդեն մայիսի 22-ից աշխատանքային քննարկումներ են մեկնարկել ինչպես ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ ոլորտային առանձնահատկություններից ելնելով` շահագրգիռ գերատեսչությունների հետ։
Քրեական հետաքննության ոլորտին վերաբերող աշխատանքային քննարկումները ՊԵԿ-ի կողմից ղեկավարում է կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը:
Հարցազրույց 4. ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյան
Քննարկումների ժամանակ դիտարկվելու են հարկային ու ֆինանսական այլ հանցագործությունների միջև կապը, ինչպես նաև ֆինանսական հանցագործությունների հակազդման նպատակով գերատեսչությունների միջև համագործակցությունը:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1151 դիտում
17:42 21-05-2019
Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները կհամագործակցեն ոլորտային բարեփոխումների շրջանակում
Այս բաժնից
421 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
226 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը