Բրայան Մեյ․ Այսօր Հայաստանին կրկին դավադրություն է սպառնում, նպատակն է աշխարհի երեսից ջնջել այդ երկիրը19 սեպտեմբերի 2022 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, Instagram-ում անդրադառնալով ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային, «դավադրություն» է որակել այդ գործողությունը, «որի նպատակն է աշխարհի երեսից ջնջել Հայաստանը»։ «Ես խախտում եմ այստեղ իմ լռությունը, քանի որ, կարծես, հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ այս օրերին, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չեն հայտնի այդ մասին։ Հայաստանը փոքր երկիր է, որը ոչ նավթ ունի, ոչ գազ, ոչ զգալի հարստություն, և քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետական պետություններով: Այն աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկն է, որը մեծ վիշտ ունի իր ողբերգական պատմության պատճառով՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1․2 միլիոն հայ՝ դաժան էթնիկ զտումների գործողության ընթացքում, որը Թուրքիան մինչ օրս ժխտում է: Այսօր Հայաստանին կրկին սպառնում է այն երկրի երեսից ջնջելու դավադրությունը»,-գրել է նա։ Նա նշել է, որ ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի խաղաղ սահմանամերձ գյուղերը՝ հայ ժողովրդին ահաբեկելու և երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Մեյը հորդորել է կարդալ «Հայաստանի մեծագույն ռոք խմբի՝ System of a Down-ի պաստառը», որը նա մեջբերել է։ Մեյը գրել է նաև, որ վերջերս է ելույթ ունեցել Հայաստանում System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանի հետ։ «Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին»,-գրել է Մեյը՝ հորդորելով այլոց ևս հրապարակել այդ գրառումը՝ հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող ապատեղեկատվության, որոնք ջանում են հայերին ներկայացնել ագրեսոր։ «Աշխարհում, որտեղ իշխում է սուտը, մենք բոլորս պետք է սատարենք ճշամտրությանն ու արդարությանը»,-ասվում է գրառման մեջ: Բրայան Մեյը Երևանում էր սեպտեմբերի սկզբին, նա մասնակցում էր Starmus փառատոնին։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |