211652_close_icon
views-count744 դիտում article-date 21:10 24-11-2022

Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերը, նախանշվել՝ համագործակցության նոր հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ADB-ի (Ասիական զարգացման բանկի) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերն ու նախանշվել համագործակցության նոր հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Ասիական զարգացման բանկի կողմից մշակվող նոր ծրագրերը, որոնցում Հայաստանը նույնպես կարող է ներգրավված լինել: Եվգենի Ժուկով իր խոսքում նշել է, որ տպավորված է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներով։

Նախարարն կողմից ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները, արդյունաբերական պարկերի կառուցման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, Հայաստանի ներդրումային հնարավորությունները։ Անդրադարձել է կատարվել նաև Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին։

 

Возможно, это изображение 3 человека и люди стоят

Возможно, это изображение 1 человек и сидит

Возможно, это изображение 2 человека, люди сидят и костюм

Նմանատիպ նյութեր