ՌԲԿ. ՀՀ-ն կհամաձայնի Բաքվի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին, եթե լուծվի գերիների հարցը14 ապրիլի 2021 - 21:41 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունն ապրիլի 29-30-ին Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին, որին սովորաբար մասնակցում են երկրների ղեկավարները։ Այս մասին հայտնել է ՌԲԿ-ն՝ ՌԴ-ում ու ՀՀ-ում 3 դիվանագիտական ու կազմակերպության աշխատակազմում աղբյուրներին հղումով։ Որպեսզի դա հնարավոր դառնա, անհրաժեշտ է Երևանի համաձայնությունը, իսկ դրա համար պետք է լուծել որոշ հարցեր, այդ թվում՝ գերիների հարցը, նշել է հայկական աղբյուրը։ Երևանի ցանկում մոտ 200 անուն կա։ Չլուծվածների թվում է նաև կոմունիկացիաների ապաշրջափակման տարբերակների հարցը: Բաքուն ուզում է երկաթուղի Սյունիքով Նախիջևան, ՀՀ-ն համաձայն է, սակայն զուգահեռաբար պնդում է Իջևան-Ղազախ երկաթգծի վերագործարկման անհրաժեշտության մասին, ու, բացի այդ, առաջարկում է արդեն հիմա ապաշրջափակել Երևան-Թբիլիսի-Բաքու երկաթուղին։ Ադրբեջանը պնդում է, որ առաջին հերթին պիտի վերագործարկվի Մեղրիի ճանապարհը։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին |