18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաբկանք է, ծուղակ Հայաստանի և Արցախի համար

«ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն այդ հայտարարությունն արեց առաջին անգամ որպես բարձրաստիճան պաշտոնյա սփյուռքի հետ հանդիպման ժամանակ, այսինքն՝ սրանով նա տեղեկացրեց սփյուռքահայությանը, որ այդպիսի ծրագիր կա»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով Նալբանդյանի՝ հողերի հանձնման վերաբերյալ հայտարարությունից, որ արվել է երեկ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին: Քաղաքագետը չի գտնում, որ այս հայտարարությունն ուղղված է ադրբեջանական կողմին, քանի որ այս հայտարարության բովանդակության մասին բոլորս գիտենք:

«Զարմանալին այն է, որ մեր որոշ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ այնպիսի սվիններով են ընդունում հողերի հանձնման պահը, որ տպավորություն է ստեղծվում, որ նրանք բացարձակ տեղյակ չեն Մինսկի խմբում ընթացող բանակցություններից: Այնինչ, ՀՀ բոլոր 3 նախագահներն էլ բանակցությունները վարել են այդ տարածքների հանձնման կոնտեքստով: Մենք երբևէ չենք թաքցրել, որ նախատեսում են կարգավիճակ տարածքների դիմաց ֆորմուլայով»,-հավելեց նա:

Գագիկ Համբարյանն ընդգծեց՝ եթե այդ ամենը պիտի տեղի ունենա փուլային տարբերակով, մեզ ձեռնտու չէ: «Դա խաբկանք է, ծուղակ է Հայաստանի և Արցախի համար: Եթե որևէ կերպ այդ տարածքները հանձնվեն Ադրբեջանին, և դրա դիմաց Արցախը չստանա կարգավիճակ, ուրեմն իմացեք, որ դրանով մեզ խաբում են: Վաղը, մյուս օրը ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ադրբեջանական կողմը 10 տարի հետո անկախություն կտրամադրի Արցախին:f55c517c863d44_55c517c864154.thumb

Տարածքները գրավում են արյունով և քրտինքով և ինչ-որ ամորֆ ու անտրամաբանական խոստումների դիմաց նյութականը տալ ու սպասել, որ 20 տարի հետո կարգավիճակ կտա, իսկ ի՞նչ գիտենք, թե այդ ժամանակ ինչ պահանջներ է դնելու Ադրբեջանը»,-ասաց նա ու հիշեցրեց, որ տարիներ առաջ էլ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ հայ-թուրքական արձանագրությունների վրա դեռ երկու նախարարների ստորագրությունները չէին չորացե, երբ Անկարան նախապայմաններով հանդես եկավ: «Մեր Արտգործնախարարությունն ու մեր իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք ժամանակավոր են այս երկրում ղեկավար, իսկ Հայաստանի հանրապետությունը երկար տարիներ մնալու խնդիր ունի: Եվ եթե իրենք ժողովրդի թիկունքում խնդիրներ են լուծում, դա շատ վատ է նաև հենց իրենց համար»,-բացատրեց քաղաքագետը:

Դիտարկմանը, թե հայտնի է, թե ինչ բացասական ու ագրեսիվ վերաբերմունք կա ժողովրդի մոտ տարածքներ տալու վերաբերյալ, մի՞թե իշխանությունները կգնան դրան, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Այդ պատճառով էլ մեր իշխանությունները պիտի զգույշ ու զգոն լինեն իրենց արտահայտություններում ու գործողություններում, որովհետև որքան ես եմ նկատում, ոչ ոք չի խոսում փաթեթային տարբերակի մասին, նույն Հայաստանի իշխանությունները: Շատ լավ կլիներ, որ պարոն Նալբանդյանն այդ նույն արտահայտությունն անելուց հետո նաև հայտարարեր, թե իսկ հայկական կողմը դրա դիմաց ինչ է ստանալու և երբ, ամենակարևորը դա է: Տարածք հանձնելն ամենահեշտ բանն է, բայց դրա դիմաց մենք ի՞նչ ենք ստանալու, այդ տարածքները պարոն Նալբանդյանը չի ազատագրել ոչ իր արյունով, ոչ իր քրտինքով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ