Fly Arna-ն թռիչքներ կիրականացնի դեպի Սոչի

Fly Arna-ն թռիչքներ կիրականացնի դեպի Սոչի

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կմեկնարկի իր չորրորդ կանոնավոր չվերթը՝ Երևանից Սոչի:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սոչիի միջազգային օդանավակայանի միջև շաբաթական 3 չվերթ կիրականացվի:

«Մոսկվայից հետո Սոչին Ռուսաստանի Դաշնության երկրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Չափազանց հպարտ ենք մեր չվերթային ցանցի հերթական ընդլայնմամբ, ինչը մեր ուղևորներին հնարավորություն կտա ճամփորդել Սոչի գործնական և հանգստի նպատակներով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Երևանից Սոչի չվերթերը կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

Fly Arna-ն առաջարկում է հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղևորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթև նախուտեստներ և սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---