Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Հայաստանի էներգետիկ այլընտրանքը․ Իրանն ու Հայաստանը կարող են առևտուր անել «գազ՝ ապրանքի դիմաց» գործարքով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

Հարցազրույցի սկիզբը՝ այս հղումով։

– Պարոն Իսրայելյան, Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, Ձեր կարծիքով, վերջնականապես կչեղարկվի՞, թե՞, այնուամենայնիվ, կհաջողվի այն փրկել։ Հիշում ենք, որ Եվրամիությունը, ի դեմս համաձայնագրի երեք կողմերի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, ամիսներ առաջ հանդես էին եկել նոր նախաձեռնությամբ՝ ասելով, որ կգործարկեն ֆինանսական հատուկ մեխանիզմ, որը թույլ կտա եվրոպական երկրները ներկայացնող ընկերություններին զարգացնել առևտուրը Իրանի հետ՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին, ինչն էլ կարող է օգնել փրկելու միջուկային համաձայնագիրը, որովհետև Իրանը հայտարարել էր, որ այդ դեպքում միայն դուրս չի գա համաձայնագրից։ Այս նախաձեռնությունն ինչ-որ կերպ կնպաստի՞ գործարքի պահպանմանը, թե՞ Իրանն, այնուամենայնիվ, հակված է դուրս գալուն։

– Կարծում եմ՝ մի քանի սցենար է քննարկվում Իրանում։ Դրանք պայմանավորված են թե՛ Միացյալ Նահանգների գործողություններով և թե՛ այն հանգամանքով, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները Իրանում առաջիկա երկու տարիներին․ 2020 թ․ փետրվարին Իրանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, 2021-ին՝ նախագահական։ Վստահաբար թեկնածուներն ավելի շատ քվեներ ստանալու, հասարակության շրջանում հեղինակությունը բարձրացնելու համար փորձելու են կոշտ դիրքերից հանդես գալ, ցույց տալ, որ բարեփոխականները զիջեցին դիրքերը, Իրանի ինքնիշխանությունը թուլացավ, և այլն, և այլն։ Եվ այդ ամենի խորապատկերին փորձելու են կոշտ դիրքերից հանդես գալ, և գուցե այնպիսի թեկնածուներ լինեն, ովքեր ընտրարշավի ժամանակ կհայտարարեն, որ ընտրվելու են և դուրս գալու միջուկային համաձայնությունից։ Ես կարծում եմ, որ կփորձեն գոնե մինչև ընտրությունները այս խաղը պահել։ Ակնհայտ է, որ արդեն փաստացի չի գործում այդ համաձայնությունը։ Այն, կարելի է ասել, 2016 թվականից փաստացի չի գործում, որովհետև իր արդյունավետությունը միայն առաջին մի քանի ամիսներին է ցույց տվել։ Դրանից հետո դա զուտ քաղաքական շահարկումների առիթ է տվել։

Այդուհանդերձ, Եվրամիությունը փորձում է ինչ-որ բան անել։ Կարծում եմ՝ ԵՄ-ն ամեն ինչ կանի, որ գործարքը պահպանվի։ Առաջին հերթին խնդիր ունի տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու․ Միացյալ Նահանգներ-Իրան հակամարտությունը, որը հնարավոր է՝ բերի Մերձավոր Արևելքում ապակայունացման, չի բխում ԵՄ-ի շահերից։ Այս համատեքստում Բրյուսելը կփորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Մեկ-երկու տարի է մնացել, կփորձեն հարաբերական այս իրավիճակը պահպանել։ Բայց, անշուշտ, Իրանի նոր նախագահը պետք է հստակ որոշում կայացնի։ Դա կարող է լինել նաև մինչև նոր նախագահի ընտրությունը․ եթե 2020 թ․ ընտրությունների արդյունքում պահպանողականները մեծամասնություն կազմեցին խորհրդարանում՝ ես վստահ եմ, որ խորհրդարանը սկսելու միջուկային համաձայնագրից դուրս գալու գործընթաց։ Եվ եթե այդ գործընթացը սկսվի՝ դա հնարավորություն կտա պաշտոնական Թեհրանին բանակցելու։ Այսինքն՝ հնարավոր է, որ հաջորդ նախագահը ևս այս սակարկություննների պայմաններում փորձի կրկին ԱՄՆ-ի հետ գնալ բացահայտ կամ ոչ բացահայտ, անուղղակի բանակցությունների, պայմանավորվածությունների։ Դա արդեն կախված կլինի այն հանգամանքից, թե տարածաշրջանում տվյալ պահին ի՞նչ իրավիճակ կլինի։ Անշուշտ, դրանք կապված են հարևան երկրներում տեղի ունեցող գործընթացների հետ։ Միայն ԱՄՆ-Իրան հակամարտությունով խնդիրները չեն սահմանափակվում։ Իմ պատկերացմամբ՝ այս համապատկերում տեղի կունենան գործընթացները։

– Այս համապատկերում, կարծես, կրկնակի հետաքրքիր է դառնում հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Թեհրան կատարած վերջին այցից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանը և Իրանը բանակցում են «սվոփ» տարբերակով «գազ՝ ապրանքների դիմաց» գործարք կնքելու հարցի շուրջ։ Այլ խոսքերով՝ Իրանը կարող է գազ մատակարարել Հայաստանին սպառման համար՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի շրջանակներից դուրս։

– Այո, գազ՝ ապրանքի դիմաց։

– Ինչպե՞ս եք գնահատում այս տեղեկությունը և նման գործարքի հեռանկարը՝ իրանա-ամերիկյան դիմակայության և ամերիկյան պատժամիջոցների լույսի ներքո։ Սա չի՞ ազդի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների վրա։

– Ամենևին ոչ, և ես կարծում եմ, որ այս պարագայում պիտի բերենք Թուրքիայի օրինակը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ու թեկուզ ասում են, որ հակասություններ ունի Միացյալ Նահանգների հետ, այնուամենայնիվ, Թուրքիան կարողանում է լավ հարաբերություններ պահպանել Արևմուտքի հետ։ Խոսքը վերջին ամիսների մասին չէ։ Վերջին 10 տարիների ընթացքում, երբ ամենախիստ պատժամիջոցներն էին սահմանվում Իրանի նկատմամբ, Թուրքիան այս ձևաչափով Իրանի հետ առևտուր իրականացրել է և շարունակում է իրականացնել։ Հետևաբար, նշված գործարքին պետք չէ այդ դիտանկյունից նայել։ Եթե, իհարկե, դա տեղի ունենա, և համաձայնությունը հայկական և իրանական կողմերի միջև ստորագրվի։ Դրանք դեռ քննարկման փուլում են, քննարկման է ներկայացվել այն հարցը, որ հնարավոր է՝ իրանական գազի դիմաց Հայաստանը վճարի ապրանքներով, բայց թե կոնկրետ ի՞նչ ապրանքների մասին է՝ դրա վերաբերյալ խոսակցություն չկա։ Այս տեսանկյունից, եթե գործարքը տեղի ունենա՝ պետք չէ դա դիտել որպես ամերիկյան պատժամիջոցների շրջանցում, որովհետև դրա նախադեպը, ինչպես արդեն նշեցի, և՛ Թուրքիայի պարագայում է եղել, և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի դեպքում։ Առավել ևս, այս պարագայում,  հաշվի առնելով Հայաստանի շրջափակման իրողությունը՝ որևէ խնդիր, կարծում եմ, չենք ունենա, եթե, իհարկե, այնպիսի ապրանքատեսակների մասին չէ խոսքը, որոնք կարող են խնդիրներ առաջացնել մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Դրանք կարող են լինել բնամթերք կամ տվյալ ժամանակահատվածում Իրանի համար նախընտրելի որևէ ապրանքատեսակ։ Եվ կարծում եմ, որ այստեղ մենք կարող ենք շահել՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հանգամանքը․ ԵԱՏՄ-ի համաձայնագիրը թույլ է տալիս հայկական ապրանքատեսակների արտահանում ցածր մաքսատուրքերով, և դրան զուգահեռ, ինչու ոչ, կարող ենք նաև այս հարցը քննարկել։ Բայց ուզում եմ նշել, որ դա առայժմ նույնիսկ քննարկման փուլում էլ չէ, պարզապես դրա մասին բարձրաձայնվել է։ Նույնը արժույթների մասին է խոսվում, բայց այստեղ էլ դեռ վերջնական համաձայնություն չկա։ Տարիներ շարունակ Իրանն ու Թուրքիան խոսում են երկու երկրների ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին։ Նման առաջարկ հնչել է նաև Հայաստանի և Իրանի միջև ազգային արժույթով առևտուր իրականացնելու վերաբերյալ։ Սա ևս քննարկման հարց է, վերջնական որոշում չկա դրա վերաբերյալ։

–  Հայաստանի փոխվարչապետը գազի գործարքի շուրջ քննարկումների մասին ասել է հետևյալը՝ «այս պահի դրությամբ, ինչ որ քննարկել ենք, պայմանավորվածություն չէի անվանի», «մոտավորապես այո», «պայմանավորվածությունները դեռ թվայնացված չեն, բայց բուն գաղափարի շուրջ, իհարկե, անդրադարձ եղել է»։ Եվ հետաքրքիր է, որ Իրանի Էներգետիկայի նախարարն է հատուկ շեշտադրմամբ բարձրաձայնել սրա մասին։ Այսինքն՝ նշանակում է, որ այս իրավիճակում դա կարևոր է Իրանի համար։

– Այո, անշուշտ։ Ես կարծում եմ, որ Իրանի համար այս պարագայում ավելի կարևոր են բանկային ոլորտի հետ կապված խնդիրները, քան թե ապրանքների հարցը։ Ինչպես նշեցի՝ որևէ գործարք հնարավոր չէ բանկերի միջոցով իրականացնել, հետևաբար Իրանի համար շահավետ կլինի այն, որ «գազ՝ ապրանքի դիմաց» առտևտուր իրականացնենք իրանական կողմի հետ, արտահանենք Իրանում պահանջարկ ունեցող ապրանքատեսակներ՝ առանց բանկերին դիմելու և բանկային փոխանցումների հետ խնդիրներ առաջանալու։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում