Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Փաշինյանը Ալիևին թող ասի՝ զզվացրիք, էլի, պատերազմ եք սկսում՝ սկսեք, բայց հետո չբողոքեք. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը (Ռուսաստան, Մոսկվա):

Պարոն գեներալ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս իր հերթական ռազմատենչ ելույթն է  ունեցել՝ նշելով, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում, և որ իբրև թե իրենց հին քաղաք Իրևանը տվել են Հայաստանին: Արդյոք սա կարո՞ղ ենք դիտարկել որպես հերթական հայտարարություն, թե՞ առաջիկայում ռազմական գործողությունների վտանգ եք տեսնում:  

– Վերջերս մուսուլմանական տոն էր, ելույթ էր ունենում Մոսկվայի մուսուլմանների առաջնորդը: Նա Ղուրանից ինչ-որ հատված էր կարդում ու ասում, որ մուսուլմանները շատ բարի, պարկեշտ մարդիկ են, և որ մենք պետք է խաղաղ ապրենք, ոչ ոքի չվիրավորենք: Ես էլ գրեցի՝ արդյոք նախագահ Ալիևը մուսուլման չէ՞, չէ՞ որ նա վիրավորում է Ղուրանը, անընդհատ ագրեսիվ ելույթներ է ունենում՝ սպանել, ոչնչացնել, ավիրել, պատերազմ սկսել… սա ի՞նչ ագրեսիվ մարդ է, ինչո՞ւ նրան պատասխանատվության չի ենթարկում ո՛չ Ալլահը, ո՛չ ՄԱԿ-ը: Անընդհատ իր շուրթերին է՝ պատերազմ, պատերազմ, կարծես ռադիկալ իսլամիստ լինի: Անընդհատ ասում է, որ Երևանն իրենցն է, հայերը եկվոր են: Ինչ-որ հիմարություններ է դուրս տալիս, ու իր վրա ծիծաղում են, բայց ինքը չի նկատում, որ իր վրա ծիծաղում են: Գիտեք, ծիծաղելը՝ ծիծաղել, բայց նա շատ խելացի է իրեն պահում, իր ժողովրդի մեջ հայ ժողովրդի հանդեպ ատելություն է սերմանում, որպեսզի  կարողանա հույս դնել իր ժողովրդի վրա,  որպեսզի գրավեն այն տարածքները, որն իբրև թե հայերն են գրավել: Ինքն ագրեսոր է, Թուրքիայի հետ միասին ուզում է այլ տարածքներ էլ գրավել, ինչպես դա արեցին Արևմտյան Հայաստանում, երբ իմ ծնողներին, հարազատներին ոչնչացնում ու վառում էին: Հետո էլ բոլշևիկների օգնությամբ Ղարաբաղը գրավեց: Միջազգային իրավունքի համաձայն՝ Ղարաբաղն անկախացել է, հիմա էլ ստոր կերպով փորձում է պատերազմով գրավել, իսկ ժողովրդին ոչնչացնել: Բայց ե՞րբ դա կկարողանան անել, երբ այդ ժողովուրդը զինված չլինի ու բացի փայտից, ռագատկաներից՝ այլ բան չունենա: Հիասթափեցնեմ՝  մեր ժողովուրդը զինված է, մեր բանակն ունի ժամանակակից տեխնիկա, ու եթե նա սկսի պատերազմ, մենք արժանի պատասխանը կտանք:

Ընդհանրապես վաղուց պետք է Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկած լինեինք, որ ամեն ինչ վերջանար: Դա ագրեսիվ պետություն է՝ ագրեսիվ իսլամիստական ԶՈՒ-երով: Ահա և վերջ: Իրենց թվում է, որ եթե հայերը լռում են, ուրեմն մանթրաշ են, նստած դողում են, բայց վստահեցնում եմ՝ ոչ մի հայ ոչնչից չի վախենում, պարզապես լսում են իրեն ու ծիծաղում: Հիմա էլ Նժդեհից են կպել, իսկ Նժդեհը մեր հերոսն է, իհարկե իրենք չեն ուզի, որ այդ մարդու արձանը կանգնեցվի: Իսկ այդ արձանը միշտ լինելու է ու մեզ հիշեցնելու է, թե ովքեր են մեր թշնամիները: Հետո ի՞նչ, որ նա գերմանացիների հետ ինչ-որ բան է արել, նա հո չի պատերազմել սովետական իշխանության դեմ: Լավ է, որ նա հայ է, մեր հերոսն է, ու մենք հպարտ ենք: Իմիջիայլոց, երբ Ալիևը խոսում է, ինչ-որ բան հայտարարում, իր պատգամավորներն էլ երկրորդում են, հատկապես վերջերս իրենց ագրեսիվ պաշտպանության նախարարն ասաց, որ իրենք ինչ-որ զորավարժություններ են անցկացրել. բոլորը թութակի նման նույն քարոզչությունն են անում: Ես հասկանում եմ՝ նա իր ղեկավարի հրահանգներն է կատարում, նա պարտավոր է դա անել, բայց թող սուտ չխոսի ու գլուխ գովա՝ իբր հայերը փախել են, երբ իրենք հարձակվել են: Ասում է՝ իբր Շոյգուն իրեն ասել է՝ կանգ առ, բայց դա սուտ է: Շոյգուն եթե ասել է, ապա միայն նրա համար, որ իրենք հարյուր հազարավոր զոհեր չունենան: Մեր վարչապետն էլ հիմա պետք է ասի՝ դե զզվացրիք, էլի, պատերազմ եք սկսում՝ սկսե՛ք, բայց հետո չբողոքեք:

Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ալիևի հայտարարությունը ներքաղաքական դիսկուրսի առարկա է: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ գլխարկների վրա գրած «դուխով» բառը բավարար չէր Ալիևին պատասխանելու համար: Արդյոք սա շահարկման առարկա պե՞տք է դառնա ներքաղաքական կյանքում:

– Նախքան այս հարցին պատասխանելն ասեմ՝ Հայաստանում ոչնչացնելու շատ բան չկա, իսկ ահա Ադրբեջանի պարագայում այնպես կոչնչացնենք ամեն ինչ, որ այլևս գոյություն չեն ունենա՝ բոլոր գազախողովակները, գործարանները, ստրատեգիական նշանակության օբյեկտները, երկաթգիծը: Եվ ուրեմն թող անհեթեթություններ դուրս չտա, ամբողջ աշխարհն իր վրա ծիծաղում է: Թող իրեն Նապոլեոնի տեղը չդնի: Այո, զինված է, այո, զորավարժություններ է անցկացնում, բայց մենք վախենալու բան չունենք: Կոչ եմ անում նույն բանն էլ հայերն անեն: Երբ դու պատրաստ լինես՝ քեզ վրա արդեն հանկարծակի չեն հարձակվի:

Ինչ վերաբերում է հարցին, ապա չգիտեմ, թե ինչու է Սերժ Սարգսյանն այդպես ասում: Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ զուսպ քաղաքականություն է վարում: Փաշինյանը նույնպես կարող է ագրեսիվ ելույթներ ունենալ: Գիտեք, մի այսպիսի իրավիճակ է, երբ երեխաները իրար հետ խաղում են, մեկը միտումնավոր «խնդրում է», որ իրեն խփեն: Գուցե Փաշինյանը հիմա ճիշտ է վարվում: Նա իր տեղը գիտի, ինչո՞ւ պատերազմ սկսել, ժողովուրդ կոտորել: Փաշինյանը բանակ ունի, որն էլ պատերազմի համար անհրաժեշտ միջոցներն ունի: Նաև կա ժողովուրդ, որը կանգնած է, պատրաստ է: Ես հպարտ եմ, որ մեր բանակի հիմնադիրներից եմ: Իմիջիայլոց, Փաշինյանն իրեն շատ հմուտ է պահում: Նա չի սովորեցնում իր ժողովրդին ատել Ադրբեջանին, ադրբեջանցիներին: Նա, ի տարբերություն Ալիևի, իր ժողովրդին ատելությամբ լցնելու քարոզչությամբ զբաղված չէ: Ադրբեջանում մոր արգանդից դուրս եկած երեխային ասում են՝ հայը քո թշնամին է: Վերջերս մի այդպիսի հաղորդում էի նայում, երբ հիմար ուսուցչուհի երեխային ասում էր՝ ո՞վ է քո թշնամին, իհարկե հայը: Ո՞վ չգիտի, որ Խոջալուն էլ է իրենց ձեռքի գործը, թաքնվել են իրենց ժողովրդի թիկունքում, մի քանի ռուս դավաճան պատգամավոր էլ իրենց աջակցում են՝ ասելով, թե հայերն են մեղավոր:

Հերի՛ք է այդ հիմար քարոզչությունը շարունակեք: Դուք դեռ մեր տարածքները պետք է հետ բերեք՝ Մարտակերտ, Մարտունի, Շահումյանի շրջան: Բայց մի հատ իրենց ախորժակին նայեք՝ Զանգեզուրն են ուզում, Երևանը, Ստեփանակերտը: Հիմարների մեկը:

Ալիևին պատասխանել է նաև Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, հետևե՞լ եք:

– Այո, իհարկե: Ես կարդացի, ֆեյսբուքում տեսա ու հավանել եմ իր այդ միտքը: Կեցցե Արայիկը՝ իսկապես մեզ հետ ուժի լեզվով խոսելու իրավունք ոչ ոք չունի: Իսկ այնտեղ, ահա, Ալիևը խոսում է,  ու քարոզչությունը տարածվում է՝ բլոգերներ, պատգամավորներ: Կարծես գլուխ գովող փողոցի լակոտները, որ մի հատ մռութին հասցնում ես, փախնում են: Արայիկը ճիշտ է ասել՝ չի վիրավորել ոչ ոքի, բայց շեշտել է, որ մենք միշտ պատրաստ ենք: Ադրբեջանի նախագահը ՄԳԻՄՕ-ն է ավարտել, միջազգային իրավունք դասավանդել, բայց ինչպե՞ս է այդ ագրեսորը իրավունք դասավանդել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում