24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք. Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տրենդից դուրս է, բայց պիտի ասեմ։

«Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օրերս ողջունել է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը։

Ես, անխոս, Ուկրաինայի հետ հարաբերությունների բարելավման եւ հայ-ուկրաինական դարավոր բարեկամության ամրապնդման ջեռմեռանդ կողմնակից եմ։ Մենք եւ ուկրաինացիները հոգեհարազատ ժողովուրդներ ենք, բայց մեր պետությունները պատմության բերումով դարձել են աշխարաքաղաքական հակառակորդներ։

Հիշեցնեմ, որ դեռ հեռավոր 90-ականներին Ուկրաինան պաշտոնապես սատարում էր Ադրբեջանին, անգամ մինչեւ Ղրիմի հարցը, բայց ժողովուրդների միջեւ բարեկամությունը շարունակվում էր։ Վկան՝ նաեւ մեր մարդաշատ եւ ուժեղ ուկրաինահայ համայնքը։

Իհարկե, այսօր ստեղծված իրավիճակում պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել միջպետական հարաբերությունների կարգավորման համար։ Ավաղ, նոր իշխանությունների օրոք ոչ Փաշինյանի ուկրաիներենով թվիթերը, ոչ Նիկոլի՝ Պուտինի հետ շփվելու մասին Զելենսկուն տրված խորհուրդներն իրենց արդյունքը չտվեցին։

Օրինակ, ուկրաինական ԱԳՆ-ի Արցախ այցելուների մասին հայտնի հայտարարությունը։

Եվ ահա, կրկին փորձեք։ Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ ողջունում է իրականում շարքային մի բան՝ խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը։

Ուկրաինայի հետ մեր ԱԺ-ն բարեկամական խումբը վերստեղծել է 2019 թվականի ամռանը։ Մինչ այդ էլ նախորդ գումարման ԱԺ-ում գոյություն ուներ։ Ու ի՞նչ։ Ուկրաինայի ԱԳՆ-ն մերի նման հայտարարությո՞ւն է արել։ Մեր ԱԺ-ի որոշումը հատուկ ողջունե՞լ են։

Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք։ Եթե այս դեպքում սիմետրիկ հարաբերություններ չեք կարողանում պահել, բա գերտերությունների հետ հարաբերությունների մասին ի՞նչ եք մեծ-մեծ փրթում»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ