Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

«Իմ քուչում կպռճկվել, դայաղվել էր աղջկան». 32-ամյա երիտասարդը դանակահարել է իրեն «ագրեսիվ ձևով» դիտողություն արած տղային

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Գ.-ի գործով դատական քննությունը:

32-ամյա Արսենին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել խուլիգանական դրդումներով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի մայիսի 30-ին, ժամը  22-ի սահմաններում Կոմիտաս 52 հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետին հարակից կանգառում Արսեն Գ.-ն, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, կանգառում կանգնած, անձը չպարզված աղջկա հասցեին հայհոյանքներ է հնչեցրել: Նրան կարգի է հրավիրել կանգառի տարածքում գտնվող Արգամ Ի.-ն:

Ըստ մեղադրանքի՝ վերջինիս «դիտողությունը ցավագին ընդունելով, նրանից վրեժ լուծելու չնչին առիթով, խուլիգանական դրդումներով» Արսեն Գ.-ն իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Արգամ Ի.-ի կրծքավանդակին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած, չթափանցող և կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, կրծքավանդի խոռոչ թափանցող վնասվածքների ձևով՝ սրտապարկի ու սրտի վնասմամբ:

Արսեն Գ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Պնդել է նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ընթացքում Արսեն Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն և հայտնել է, թե 2019 թվականի մայիսի 30-ին, ժամը  22-ի սահմաններում Կոմիտասի «ՍԱՍ»-ի մոտ՝ մայթի վրա, իրեն դեմ-դիմաց է դուրս եկել մի անծանոթ աղջիկ: Ինքը ցանկացել է նրան ճանապարհ տալ, նա էլ իր հերթին իրեն է ճանապարհ տվել՝ այդպես մի պահ իրար դեմ են եղել, հետո այդ աղջիկը գնացել է իր ճանապարհով: Այդ ժամանակ իրեն է մոտեցել կանգառում գտնվող մի երիտասարդ՝ Արգամ Ի.-ն, մտածելով, թե ինքը վիրավորել կամ նեղացրել է անծանոթ աղջկան, պահանջել է, որ ինքը հանգստանա: Ինքն ասել է, թե հանգիստ է: Իրեն անհասկանալի պատճառով այդ տղան հեգնական տոնով ասել է՝ դու ո՞վ ես: Ինքն ասել է՝ ի՞նչ ես ուզում ինձանից, ու փորձել է ճանապարհը շարունակել: Բայց նա նորից հեգնական տոնով իրեն դիմելով՝ ձեռքը մեկնել է իր ուղղությամբ ու կոպիտ ասել է. «Ո՞վ ես, գնա ստեղից» ու՝ նմանատիպ արտահայտություններ:

Ինքը ստիպված կանգնել է: Նա մոտեցել է իրեն ու ձեռքով ուժեղ խփել է իր դեմքին՝ իրեն ցավ պատճառելով: Հետո ոտքով խփել է իր որովայնին: Ինքնապաշտպանության նպատակով ինքը հանել է  մոտը եղած դանակն ու հարվածել է նրան, հնարավոր է՝ երկու անգամ է հարվածել: Լարված է եղել,  լավ չի հիշում՝ մեկ, թե երկու անգամ է հարվածել: Չի հասկացել՝ այդ տղան ի՞նչ է ուզում իրենից, ինչո՞ւ իրեն հարվածեց: Ինքը նրան ոչ մի վիրավորական բառ չի ասել, խուսափել է նրա հետ կռվի մեջ մտնելուց: Իսկ Արգամն իր հետ նորմալ չի խոսել, նա է վիճաբանությունը հրահրել ու երկու անգամ հարվածել է իրեն, միայն դրանից հետո է ինքը հանել դանակն ու հարվածել նրան: Արգամը հաղթանդամ էր, իրենից՝ ուժեղ, ինքը չէր կարող նրան բռունցքով խփել, դրա համար էլ հանել է դանակը: Ի սկզբանե ինքը դանակով հարվածելու դիտավորություն չուներ, բայց հարվածել է՝ վախենալով, որ նա կշարունակի իրեն հարվածել:

Տուժող Արգամ Ի.-ն հայտնել է, թե դեպքի օրն ինքը նստած էր Կոմիտասի «ՍԱՍ»-ի կանգառի մերձակայքում դրված նստարանին, սպասում էր իր ընկերներին: Նկատել է, որ կանգառում կանգնած աղջկան մի տղա ինչ-որ բան է ասում, «կպռճկվում է»: Չի լսել՝ նա աղջկան ինչ է ասել, աղջիկը «հիստերիկացած» ասել է. «Յան տու», գոռգոռացել է այդ տղայի վրա: Ինքն այդ ամենը տեսնելով՝ ջղայնացել է: Այդ տղան սկսել է բարձր հայհոյել, որն իրեն դուր չի եկել, ինքը նրան ասել է. «Ի՞նչ ես անում, հել գնա ստեղից»: Այդ տղան կանգնել է, ինքը մոտեցել է նրան ու ասել է. «Դավայ էլի ստուց, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել»: Նա մի պահ լռել, նայել է իրեն, հայհոյել է, ինքն էլ նրան ապտակել ու ասել է. «Հելի, դավայ էլի ստեղից»: Նա մոտեցել ու հարվածել է իր կրծքին, ինքն էլ ասել է. «Արա, գնա էլի, չեմ ուզում քեզ կիսեմ»: Ու ոտքով հրել է նրան: Չի նկատել, որ նրա ձեռքին դանակ կա, ու որ նա դանակով է հարվածել իրեն: Հետո է զգացել, որ հագուստը թրջվեց: Նայել ու տեսել է, որ արյուն է հոսում: Զանգել է շտապօգնություն: Հասկացել է, որ հարվածը սրտի մոտ է, գնացել, նստել է նստարանին, սպասել է շտապօգնության գալուն: Իր գիտակցությունը տեղն է եղել: Շտապօգնությունն իրեն տարել է հիվանդանոց, անմիջապես վիրահատել են:

Պատասխանելով կողմերի հարցերին՝ տուժողն ասել է, որ երբ ինքը դիտողություն է արել այդ տղային,  նա հայհոյելով արդեն սկսել էր հեռանալ: Իրեն դուր չի եկել, որ նա հայհոյում է: Աղջկան պիտի որ լսելի լինեին հայհոյանքները: Երբ իրենք հարվածում էին միմյանց, աղջիկը դեռ այնտեղ էր: Երբ ինքը պահանջել է, որ այդ տղան հեռանա, նա կանգնել է տեղում, ինքը մոտեցել է նրան, նա էլ քայլ է արել դեպի իրեն: Երևի ինքը մի քիչ տաքացած էր այդ պահին: Երբ կանգնել են իրար դեմ, ինքն ասել է. «Ի՞նչ ես նայում, դավայ էլի ստուց»: Նա հայհոյել է: Դեպքը շատ արագ է եղել: Կանայք աղմուկ են բարձրացրել, բայց ոչ ոք չի միջամտել: Կանգառում անչափահասներ կային, նստարանին նստած՝ հեռախոսով խաղում էին:  Նրանցից մեկի հեռախոսով է շտապօգնություն է զանգել:

Տուժողն ասել է, թե ամբաստանյալից նյութական պահանջ չունի՝ նա հատուցել է պատճառած վնասը:

Տուժողն հայտնել է, թե պարապել է առանց կանոնների մարտարվեստ: Հասակը 1 մետր 84 սմ է, քաշը՝ 73 կգ: Մինչև դեպքը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել:

Տուժողը նշել է, որ ինքը չի լսել՝ այդ տղան կոնկրետ ինչ ասաց անծանոթ աղջկան, լսել է, որ աղջիկը «հիստերիկացել է»: Իրեն դուր չի եկել, որ այդ տղան «իր քուչում», որտեղ իր ծանոթներն ու ընկերներն են, կանգառում գտնվողների ներկայությամբ «դայաղվել է» աղջկան, հետո հայհոյել է: Դա իրականում «իր քուչեն» չի, բայց ինքը հաճախ է այնտեղ լինում, իր ընկերներն են այնտեղ ապրում:

Տուժողը պնդել է, որ այդ տղան բարձրաձայն է  հայհոյել, դրա համար ինքը նրան ասել է. «Հանգստացի, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել»: Նա արդեն հեռանում էր, կանգնել ու զարմացած իրեն է նայել… Ինքը նրան ապտակել է, բայց ուժեղ չի խփել: Երբ խփել է, նա հետ-հետ է գնացել՝ երևի հարվածն անսպասելի էր նրա համար: Կամ հետ է գնացել, որ դանակը հանի: Հետ գնալուց հետո մի քանի վայրկյան իրեն է նայել ու մոտեցել, ինքը նրան ոտքով է հարվածել: Իրեն դուր չի եկել այդ տղայի պահվածքը: Ճիշտ է՝ նա հեռանում էր, բայց ինքն ուզում էր, որ նա չհայհոյի: Երկրորդ անգամ ոտքով է խփել, «բրդել է»:

Տուժողն ասել է. «Ձեռքս քոր էր գալիս, որ այդ պահին նրան սվաղեի, ծեծեի, բայց չէի ուզում»: Ոտքով «բրդելը» ոչ թե հարվածելու իմաստով է եղել, այլ՝ հանգստացնելու, «դիստանցիա» պահելու համար, որ նա իր վրա չգա…

Տուժողն ընդունել է՝ եթե ինքը չապտակեր, չասեր՝ դավայ էլի ստուց, իրենց մեջ կարող էր վեճ չառաջանալ…

Դեպքին ականատեսներից՝ գործով մեկ վկա է եղել՝ անչափահաս վկա Գրիգորը: Աղջիկը, որի հետ կապված է սկսվել միջադեպը, մնացել է անհայտ, նրա ինքնությունը քննության ընթացքում չի պարզվել:

Անչափահաս վկան էլ ասել է, թե կանգառում մի բարձրահասակ աղջիկ կար: Նրա մոտ կանգնած տղան աղջկա հասցեին անվայել խոսքեր, վատ բառեր է ասել: Աղջիկն ուշադրություն չի դարձրել, շրջվել է այլ կողմ: Նստարանին նստած մի բարձրահասակ երիտասարդ մոտեցել է աղջկան վիրավորող տղային, ինչ-որ բան է ասել նրան ու ապտակել է: Աղջկան վիրավորող տղան հարվածել է նրա կրծքավանդակին, հետո բարձրահասակը ոտքով հարվածել է աղջկան վիրավորած տղայի որովայնին: Վերջինս նորից է հարվածել բարձրահասակի կրծքին ու հեռացել է: Ինքը մյուս անցորդների հետ մոտեցել է բարձրահասակ տղային, որը վիրավոր էր ու նստել էր նստարանին: Նրա կրծքավանդակի հատվածից արյուն էր գալիս: Իր հեռախոսը տվել է այդ տղային, նա զանգել է շտապօգնություն, ասել է, որ իրեն դանակահարել են… Իր կարծիքով՝ աղջկան վիրավորող տղան ալկոհոլ օգտագործած էր, ինքը ենթադրում է աղջկան ասած նրա բառերից: Ինքը նրա ձեռքին դանակ չի տեսել ու հայհոյանք չի լսել:

Նախաքննության ժամանակ հարցաքննվել է Արսեն Գ.-ի մայրը, ով հայտնել է, թե բնակվում է ԱՄՆ-ում:  Այնտեղ է եղել նաև Արսենը, բայց մոտ մեկ տարի առաջ տեղափոխվել է Հայաստան, նրան «դեպորտ» են արել: Հայաստանում նա ապրել է մենակ: Արսենը, ըստ մայրիկի, բարի տղա է, երբեք անտեղի ոչ մեկին չի նեղացնի, բայց շատ արագ է բռնկվում: 2006-ին ԱՄՆ-ում փողոցում նրան հինգ տեղից դանակահարել են, նա այդ դեպքը ծանր է տարել, սթրես է ապրել: Դրանից հետո մեջը վախ կա: Երևանյան այս դեպքի մասին Արսենն ասել է, որ իրեն երկու անգամ հարվածել են, ինքը վախեցել է, որ էլի կխփեն, դրա համար է դանակով հարվածել: Հնարավոր է՝ մոտը դանակ պահել է հին վախի պատճառով…

Դատարանը եզրահանգել է, որ գործով ապացույցների բավարար ու անհրաժեշտ համակցություն ձեռք չի բերվել, որը կհաստատեր ամբաստանյալին մեղսագրված արարքի կատարումը, այն է՝ խուլիգանական դրդումներով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելը:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի կողմից դեպքի վայրում հայհոյանքներ տալու մասին հայտնել է միայն տուժողը: Դեպքին ականատես անչափահաս վկան նշել է, թե հայհոյանք չի լսել: Ամբաստանյալն էլ ասել է, թե չի հայհոյել:

Դատարանը եկել է հետևության, որ վեճը հրահրել ու նախաձեռնել է տուժողը: Դատարանում նա ասել է, թե դեպքի վայրն «իր քուչեն» էր, ինքը չի հանդուրժել ամբաստանյալի պահվածքը ու նրան դիմել է ագրեսիվ ձևով, օգտագործել է հրահրող արտահայտություններ. «Չեմ ուզում քեզ կիսեմ… Հել գնա ստուց…»: Ամբաստանյալը տուժողին դանակով հարվածել է նրա կողմից երկու հարված ստանալուց հետո: Ըստ դատական ակտի՝ հաշվի առնելով, որ տուժողը հաղթանդամ է, ֆիզիկական տվյալներով գերազանցում է ամբաստանյալին, մարտարվեստ է պարապում, ամբաստանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով: Նա «պաշտպանվել է իր նկատմամբ տուժողի կողմից իրականացվող հանկարծակի ոտնձգությունից»: Դատարանը գործով հաստատված չի համարել նաև մեղադրանքի ձևակերպման մեջ տեղ գտած արտահայտությունը, թե դեպքի պահին Արսեն Գ.-ն եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:

Դատարանը վերաորակել է Արսեն Գ.-ին մեղսագրված արարքը, նրան մեղավոր է ճանաչել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով:

Արսեն Գ.-ն դատապարտվել է 5 ամիս 21 օր ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնված 5 ամիս 21 օրը, և Արսեն Գ.-ն ազատվել է պատժի կրումից:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում