Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սուպերսոնիքս»-ը հավասար պայքարում հաղթեց «Մեդ Ֆոքսիս»-ին. Բասկետբոլի Ա լիգա

«Սուպերսոնիքս»-ը հավասար պայքարում հաղթեց «Մեդ Ֆոքսիս»-ին. Բասկետբոլի Ա լիգա

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Սուպերսոնիքս»-«Մեդ Ֆոքսիս» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 80-76 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամբողջ խաղի ընթացքում առավելությունը հյուրերի կողմն էր, և միայն վերջին րոպեին ամերիկյան թիմը կարողացավ հաղթանակ կորզել:

Ամերիկյան թիմը հաղթեց երրորդ ու չորրորդ քառորդներում, իսկ մյուս 2 քառորդում ուժեղ գտնվեց «Մեդ Ֆոքսիսը»:

Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիսից» Դամիան Արչերն էր՝ վաստակած 28 միավորով: Նա նաև 1 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 1 արդյունավետ փոխանցում:

«Մեդ Ֆոքսիսը» պարտվեց ու այժմ «Ուրարտուից» հետ է մնում մեկ միավորով, իսկ «Սուպերսոնիքսը» 7 խաղում ունի 4 հաղթանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]