Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուբեն Հայրապետյանի սև ցուցակն ու Արթուր Պետրոսյանի թարմ ցուցակը

Արթուր Պետրոսյանը երեկ հրապարակեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջնական կազմը, որը նախապատրաստվելու է նոյեմբերի 9-ին և 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Բելառուսի և Կիպրոսի հետ ընկերական հանդիպումներին:

Հավաքականում կան նորեկներ: Մասնավորապես, առաջին անգամ ազգային թիմից հրավեր են ստացել «Արարատի» դարպասապահ Արման Մելիքսեթյանը, «Գանձասար-Կապանի» պաշտպան Հայկ Իշխանյանը և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը: Տևական ընդմիջումից հետո ազգային հավաքական է հրավիրվել նաև «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Պետրոսյանի վերջնական ցուցակի հրապարակումից հետո տեղական լրատվամիջոցներում եղան հրապարակումներ, որ ՀՀ ազգային հավաքականի մարզիչը գտել է «նոր արյունը» Հայաստանում:

«Մեզ նոր արյուն է պետք: Դրսում հանդես եկող ֆուտբոլիստները՝ Բայրամյանը, մյուսը-մյուսը, կարող են թարմ ուժ հաղորդել: Ֆուտբոլիստը նախ իր վրա պետք է աշխատի: Այս կազմով բարդ կլինի պայքարել անգամ Ազգերի լիգայում: Ունենք շատ տաղանդավոր և երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց աճ չի նկատվում նրանց մոտ: Միգուցե բավարարվում են, որ խաղում են Բարձրագույն խմբում կամ մինչև 21 տարեկանների հավաքականում: Կարծում եմ, որ ֆուտբոլիստն է իր աճի համար պատասխանատու: Նրանք պետք է լավ խաղան, աճ գրանցեն, նոր մենք նրանց հրավիրենք հավաքական»,- այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեհաստանի հետ հանդիպումից հետո:

Պետրոսյանի երեկվա ցուցակում արտասահմանում հանդես եկող որևէ նոր ֆուտբոլիստ չկա: Փաստորեն, տեսադաշտում չունենալով արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներ, որոնք կարող են միանալ հավաքականին, Պետրոսյանը կարծես թե որոշել է ապավինել տեղի կադրերին:

Ինչ խոսք, Մելիքսեթյանի, Վարդանյանի և Իշխանյանի՝ ազգային թիմում հայտնվելը դրական երևույթ պետք է որակել: Հատկապես Իշխանյանը կարող է օգնել սարսափելի վիճակում գտնվող պաշտպանությանը: Այդուհանդերձ, նրանք, ովքեր հետևում են Հայաստանի առաջնությանը, կարծում եմ՝ կհամաձայնեն, որ բացի վերոնշյալ երեք ֆուտբոլիստներից, մեր թիմերում կան էլի մի քանի խաղացողներ, որոնք կարող են օգտակար լինել ազգային հավաքականին: Մասնավորապես, «Ալաշկերտում» հանդես եկող Արթուր Եդիգարյանն ու Արտակ Դաշյանը: Այս ֆուտբոլիստները բավական փորձառու են և առկա ծանր իրավիճակում կարող են կարգավորել խաղը կիսապաշտպանական օղակում: Վերջին խաղերում աչքի է ընկնում նաև «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գևորգ Կասպարովը:

Այս ֆուտբոլիստները, սակայն, ազգային հավաքականում չեն այն պարզ պատճառով, որ գտնվում են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի սև ցուցակում: Դե բնական է, Արթուր Պետրոսյանը ոչ մի դեպքում չի անի այնպիսի քայլ, որը «շեֆին» դուր չի գա: Եթե Կասպարովին դավաճան անվանելով Հայրապետյանը նրա մուտքը արգելել էր ազգային հավաքական, ապա Եդիգարյանի և Դաշյանի մասին մամուլի ասուլիսների ժամանակ հեգնական տոնով խոսելով հասկացնել էր տվել, որ նրանք ևս հավաքականի «երեսը չեն տեսնի»:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո ըստ էության ոչինչ չի փոխվել: Չնայած «փառահեղ» պարտություններին, քննադատություններին, պահանջներին՝ ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է կործանարար աշխատանքը: Բնական է, Եդիգարյանի կամ Դաշյանի վերաբերյալ Պետրոսյանին հարց ուղղելու դեպքում նա կպատասխանի, որ տակտիկական նկատառումներով ինքը չի հրավիրել նրանց: Կհնչի նաև այն պատասխանը, որ այս խաղացողները ցանկացած պահի կարող են հրավիրվել հավաքական, և նրանց առաջ ազգային թիմի դուռը փակ չէ: Բայց դե բոլորի համար է պարզ, որ դա այդպես չէ:

Իրավիճակն այնպիսին է, որ թե առաջիկա ընկերական հանդիպումներում, թե 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում և թե Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականում որևէ դրական տեղաշարժ ակնկալել պետք չէ: Պետրոսյանը դեռ շատ է փնտրելու դոնորների ազգային հավաքականին թարմ արյուն հաղորդելու համար: Ակնհայտ է, սակայն, որ մինչև հայկական ֆուտբոլի «կույրաղիքը չհեռացվի»՝ թարմ արյունը թարմություն չի հաղորդի թունավորված օրգանիզմին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում