Սյունիքի մարզի Շաղատ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով երկու բնակիչ ստացել է տարբեր բնույթի այրվածքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 31-ին, ժամը 14:01-ին նախարարության «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ N զորամասի 1 ջրատար ավտոմեքենա:
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Շաղատ գյուղի 2 բնակիչ ստացել է տարբեր բնույթի այրվածքներ. շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: