Խաչվերաց տոնին Կոշ գյուղում 80 ոչխար է մորթվել. զրույց գյուղապետի հետ

18/09/2017 schedule19:55

Արագածոտնի մարզի Կոշ գյուղում Խաչվերաց տոնի ու դրան հաջորդած մեռելոցի առիթով մեկ օրում մորթվել է 80 եւ ավելի ոչխար:

Տոնական ավանդույթները մեր երկրում միախառնված են ննջեցյալներին ոգեկոչելու արարողողության հետ, եւ Խաչվերաց տոնը, որպես կանոն, սահմանափակվում է հիշատակի միջացառումներով՝ ճոխ ու առատ սեղանների շուրջ:

Կոշ համայնքի ղեկավար Աշոտ  Ենգիբարյանը մեր զրույցում ներկայացրեց իրենց գյուղում ընդունված կարգը: Նա վերապահումներ ունի անասունների  համատարած ոչնչացման հետ կապված, բայց ասում է՝ կախարդական փայտիկ չունի այդ ամենը փոխելու համար:

- Քանի որ Խաչի վերադարձի տոնը՝ Խաչվերացը, հինգ տաղավար տոներից վերջինն է, որպես ուրախ տոն, մենք դա նաեւ կապում ենք հանգուցյալների՝ նոր մահացածների հետ: Այցելություններ են կատարվում նոր մահացածների տները: Պարտադիր ուտեստների շարքում սեղանին դրվում է խորոված գառ կամ ուլ, հաճարով փլավ: Գառը կամ ուլը ամբողջությաբ իջեցնում են թոնրի մեջ, հետո  կտրտում, դնում են սեղանին: Դրա հետ պանիր են դնում, կանաչի, թթու: Ես տուն եմ տեսել, նույնիսկ աղցաններ են մատուցել: Լինում է տուն, որ ասենք թե մեծ գերդաստան է, ըստ իրենց այցելուների մոտավոր թվի նախապատրաստվում են: Օրինակ՝ տուն կա, որ այս տարի հինգ հատ գառ է մորթել, տուն կա՝ վեց հատ, տուն կա՝ երեք հատ: Ընդհանուր որ հաշվեմ, մեր գյուղում տարեկան 25-30 մարդ է մահանում: Ամեն հանգուցյալի տանը միջինը 3-4 գառ է մորթվում: Երեկ՝ Խաչվերացի օրը, այստեղ 80, դեռ մի բան էլ ավելի կենդանի մորթվել է: Մարդիկ ունեն, թե չունեն, բարեկեցիկ են ապրում, թե ոչ, համենայնդեպս մեր հոգեւոր տաղավար տոները բոլորը նշում են, մանավանդ նոր հանգուցյալների տներում: Այսօր էլ գերեզմանների այցելություն կատարվեց:

- Փաստորեն, այդ օրը սպանդ է կազմակերպվում գյուղում: Դա ի՞նչ է խորհրդանշում, ի՞նչ նպատակով է արվում:

- Չեմ կարող ասել: Տաղավար տոներին, բացի Սուրբ Ծննդյան տոնից, ամեն ինչ դնում են սեղանին: Իսկ «սպանդ» ասածը գիտեք ոնց է՝ դե հիմա մարդը կամ պետք է խանութից գնի, կամ մորթի: Համենայնդեպս, դա էլ է մեր ավանդույթի մեջ, որ մենք սեղան ենք պատրաստում հյուրերի համար: Այսօր մենք չենք կարող փոխել մեկ գյուղով, երկու գյուղով կամ տասը գյուղով: Կամ դա պետք է առաքելական եկեղեցին անի, կամ մի ձեւով որոշվի, որ մարդիկ ունենան միասնական ճաշացանկ: Տարբեր մարզերում, տարբեր համայնքներում լրիվ ուրիշ ավանդույթներ կան: Շիրակի մարզում էլ եմ եղել, նույնիսկ պատկերացրեք ամբողջ սեպտեմբերը սկզբից մինչեւ վերջ Խաչվերացի տոն են անում: Եթե այդ շաբաթ չկարողացան այցելել հանգուցյալի հարազատներին, հաջորդ շաբաթ են այցելում, որովհետեւ եթե ամբողջ տարվա ընթացքում գյուղում 10-15 հոգի է մահացել, մարդը ֆիզիկապես ի վիճակի չէ միանգամից բոլորի տուն այցելել: Դա զավեշտ է. ե՛ւ հանգուցյալի տերն է ընկնում կրակը, ե՛ւ այցելողը:

- Պարոն Ենգիբարյան, իսկ մեռելոցի նախորդ օրը որպես տոն նշվո՞ւմ է, թե՞ բոլոր միջոցառումները հանգուցյալների հետ են կապվում:

- Երեկ մեզ մոտ նշվել է Խաչվերացի տոնը, այցելել են հանգուցյալների տները, իսկ այսօր հանգուցյալի հարազատները կամ մտերիմ մարդիկ, եւ ընդհանրապես հանգուցյալ ունեցողներն այսօր այցելել են գերեզմանոց: Երեկ սեղանները դրված՝ մարդիկ ամբողջ օրը այցելել են տները: Այսօր սեղան չի դրվել:

- Ասում եք՝ անկախ սոցիալական վիճակից՝ գառ կամ ուլ են մորթում: Դա  շա՞տ ծանր է լինում գյուղացիների համար, որ հետո պարտքերի տակ ընկնեն:

- Այո, այո: Կարող է՝ մեկը գնա, վարկ վերցնի ու մի ամբողջ տարի դրա տակից չկարողանա դուրս գալ: Այսօր դիմում են, վարկ են տալիս մի 200-300 հազար դրամ: Մենք, գիտե՞ք, մի քիչ ցուցամոլ էլ ենք դարձել. ինչո՞ւ այս մեկի սեղանը ճոխ լինի, իմը չլինի: Միայն այս հոգեւոր տաղավար տոները, մեռելոցները չեն: Այդպես է նաեւ Ամանորի տոնը, այդպես են ծնունդները: Մարդիկ չեն կարողանում օրվա սոցիալական հարց լուծել, բայց մեկ էլ տեսար՝ թոռի մի տարին է լրանում, 40 հազար դրամ տալիս է, երեկոյան հրավառություն են անում՝ դըմփ, դըմփ, դըմփ, ու գիտես որ այդ 40 հազար դրամը չորս պարկ ալյուր է, որով այդ ընատնիքը չորս ամիս կապրեր: Կամ՝ հարսին բերում են տուն, պետք է անպայման լիմուզինով բերեն, վարկ են վերցնում հարս ու փեսային անպայման ուղարկում Իսպանիա՝ Իսպանիայի ափերը լավ են, թող այնտեղ գնան մեղրամիս կամ մեղրաշաբաթ անցկացնեն: Ավանդական հարսանիքը վերածում են շոուների, ավանդույթից են հեռանում որոշ պարագաներում, որպեսզի նմանվեն ուրիշներին: Բայց նմանվելու բոլոր հնարավորոթյունները պիտի ունենաս: Այդ ցուցամոլությունը, հետ չմնալու, ուրիշից չտարբերվելու ձգտումը մտել է մեր կենցաղ, մեր առօրյա: Հեռանում ենք ծեսերի ավանդական պահպանումից, բայց համենայնդեպս իրականութունը սա է:

- Իսկ եթե «վերադառնանք մեր ոչխարներին», դուք այդ համատարած մորթը ճիշտ չե՞ք համարում:

- Դե գիտեք ինչ, մեկ օրում մորթել 80 կամ 50 գլուխ ոչխար կամ այծ... ընդհանարպես երեւույթը այդքան էլ գեղեցիկ չէ, որովհետեւ ես տեսնում են անասնագլխաքանակի պակաս է տեղի ունենում տարեցտարի, որովետեւ ոնց որ թե անասնագլխաքանակ է արտահանվում կամ չգիտես ինչ-ինչ պատճառներով: Այս տարի էլ երաշտ էր, խոտի քանակը քիչ է, անասնակերը քիչ է: Անասնագլխաքանակը պետք է  պահպանենք, շատացնենք, որովհետեւ եթե ասում են գուղացու զբաղմունք, նշանակում է  հողագործություն եւ անասնապահություն: Իսկ անասնապահության եւ գյուղատնտեսական մթերքների արտադրությունը խիստ անհրաժեշտ է: Երեկ կարդում էի մի նյութ, որ հողագնդի վրա ինչքան տեղ սով է: Մանավանդ  Արեւմտյան Աֆրիկայի երկրներում միլիոնավոր մարդիկ իսկական սովի են մատնված: Այսօր պարենային անվտանգությունը չէի ասի համար մեկ, բայց երկրի սահմանների անվտանգությունից հետո շատ խիստ ահրաժեշտ բան է:

- Կարո՞ղ ենք ասել, որ այդքան ոչխարները կամ այծերը, որոնք մորթվում են, ամբողջությամբ չեն էլ սպառվում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մեծ մասամբ միեւնույն մարդն է այցելում գյուղի տարբեր հանգուցյալների տներ:

-Բնականաբար, այդ ուտեստի 30-50 տոկոսն է օգտագործվում, որովհետեւ պատկերացրեք մեկ մարդը, անհրաժեշությունից ելնելով, այցելում է մի հինգ-տասը տուն: Չի կարող ամեն տեղ ուտել, խմել: Այդ մարդը մեղք է: Բայց դա հարսանիք չէ, որ հանգուցյալի տերը պատրաստվելիս իմանա, թե քանի հյուր է  հրավիրել: Չգիտի՝ քանի հոգի կգա, դրա համար նախօրոք մի քիչ շատ պատրաստություն է տեսնում: Համենայնդեպս, այս մեր ծեսերը շատ ծանր բան են, մարդկանց վրա թանկ են նստում: Դեմ չեմ ծեսերին, բայց այսօր, ասում եմ, այդ ցուցամոլությունը մտել է մեր կենցաղ, մեր ավանդույթը շաղախվել է ժամանակակից ցուցամոլությամբ: Ես ինքս եթե կարող ուժ լինեի կամ ունենայի կախարդական փայտիկ, կթեթեւացնեի այդ մենյուն, ամեն ինչը: Չունեմ այդ ուժը եւ չեմ էլ տեսնում՝ ով կարող է  հրապարակավ ասել՝ սիրելի հայրենակիցներ մենք պետք է այսպես, այսպես, այսպես: Կամ կլսե՞ն ասողին, որովհետեւ այսօր միայն Հայ առաքելական եկեղեցին չէ մեր հանրությանը իշխում, այնտեղ հազարումի տեսակի աղանդավորական խմբեր կան, որոնք գալիս են, ամեն մեկը բերում են իրենց աղանդի թելադրածը:

Հ.Գ. Ըստ Qahana.am-ի՝ Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն՝ ուլի միսը եւ ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել: Շատ տեղեր Խաչվերացը` «Սըբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», - այսինքն` բացօթյա գիշերողներն այլեւս տանն են գիշերում:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: 

Տպել
4419 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի