Արթուր Վանեցյան. Վաղը ժամը 12-ին իրականացնում ենք հզոր իրազեկման երթ
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել երթից ու գրել.
«Հարգելի հայրենակի՛ց
Այսօր հերթական անգամ իրականացրինք մեր երթը: Այն լի էր դրական էներգիայով, բարությամբ և վճռականությամբ:
Քաղաքացին է որոշում կայացնում,
Քաղաքացին է տերը մեր երկրի
Քաղաքացին որոշել է.
Մեր ընտանիքները ապրելու են հզոր, անվտանգ, զարգացող և համերաշխ Հայաստանում:
Վաղը ժամը 12-ին իրականացնում ենք հզոր իրազեկման երթ՝ զուգորդված խաղաղ անհնազանդության ակցիաներով, ամբողջ Երևանով մեկ: Վաղը բոլոր մեր հայրենակիցները մեզ տեսնելու և լսելու են:
ՔՈ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է: Ժամը 12:00-ին սպասում եմ քեզ Ֆրանսիայի հրապարակում:
Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում նորից ավելի մեծ վճռականությամբ շարունակում ենք մեր պաքարը»։
Հարակից հրապարակումներ`
- Մի′ կատարեք այդ խելագարի ապօրինի որոշումներն ու հրահանգները․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին
- «Նիկոլ Փաշինյանը վախեցած է, իշխանությունը խուճապի մեջ է»․ Վանեցյան
- Արամ Վարդևանյան. Թող այնպես լինի, որ ոստիկանի դեմք էլ չֆիքսվի
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում