Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուժգին քամին վնասներ է հասցրել Շիրակի մարզի բնակավայրերում

Ուժգին քամին վնասներ է հասցրել Շիրակի մարզի բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում։ Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք։ ԱԻՆ-ի ծառայողները և համայնքների ներկայացուցիչներն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ։ Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան»,- գրել է նա։

Սոցցանցերում հայտնված տեսանյութից երևում է, որ Գյումրի քաղաքում վնասվել են տանիքներ/ ծառեր ու տրանսպորտային միջոցներ։

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնեցին, որ ծառեր և տանիքներ են վնասվել ոչ միայն Շիրակի և Լոռու մարզերում, այլև Երևանում։ Տուժածներ չկան։

Լիլիթ Դեմուրյան

Տեսանյութը` Գագիկ Համբարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]