Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուբեն Հայրապետյանի վերադարձը. Ինչու «Բանանցի» սեփականատերը դիմեց դեմարշի

Հայկական ֆուտբոլում հերթական աղմկահարույց սկանդալը ծագեց: Երեկ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Լոռի»-«Բանանց» պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցը հրահանգել էր թիմին դուրս գալ խաղադաշտից՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում՝ «Բանանց» ակումբի հանդիպումները սպասարկի ՀՖՖ կողմից վերոնշյալ հանդիպման համար նշանակված մրցավարական անձնակազմը: «Բանանցը» բնականաբար տեխնիկական պարտության էր ենթարկվել, իսկ ավելի ուշ կկիրառվեն պատժամիջոցներ:

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծը: Որևէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ թելադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Որևէ մեկը նաև իրավունք չունի խաթարելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող միջոցառումների բնականոն կազմակերպումն ու ընթացքը: Մրցավարների ընտրությունը և նրանց գործողություններին գնահատական տալը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասությունն է: Համապատասխան պատժամիջոցներ կսահմանվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից՝ գործող կանոնակարգի համաձայն»:

«Բանանց» թիմի արարքը որևէ արդարացում չի կարող ունենալ: Սա առաջին հերթին ոչ մարզական արարք է և անհարգալից վերաբերմունք թե՛ մրցակցի և թե՛ երկրպագուների նկատմամբ: Բայց փորձենք հասկանալ՝ որն է «Բանանց» ֆուտբոլային ակումբի նախագահի դեմարշի պատճառը: Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ տուրի «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումից հետո «Բանանց» ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 9 կետից բաղկացած բողոք էր ներկայացրել գլխավոր մրցավար Գևորգ Եղոյանի գործողությունների վերաբերյալ: ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը, սակայն, ներկայացնելով իր դիրքորոշումը՝ նշել է, որ Եղոյանը ընդհանուր առմամբ սխալներ թույլ չի տվել: Ըստ «Բանանցի» ղեկավարության՝ մրցավարը իրենց օգտին երկու 11մ հարված չէր նշանակել այդ խաղում:

Խնդիրը, սակայն, շատ ավելի խորքային է, քան թվում է: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ հայկական որոշ ակումբներ վստահ են, որ մրցավարներին ուղղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս սկսել է հաճախել Հայաստանի առաջնության հանդիպումներին՝ ակտիվ կերպով երկրպագելով «Արարատ-Արմենիային», որը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին:

Եվ ահա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Բանանց» հանդիպմանը Հայրապետյանը հետևել է Ավանի ակադեմիայի մարզադաշտի օթյակից: Հանդիպման ընթացքում Հայրապետյանին շարունակ մոտեցել է Կարեն Նալբանդյանը և զրուցել նրան: Մեր աղբյուրների համաձայն՝ Կարեն Նալբանդյանն իսկապես բավական սերտ հարաբերությունների մեջ է Ռուբեն Հայրապետյանի հետ: «Արարատ-Արմենիա»-«Բանանց» հանդիպման վերջնամասում Հենրիկ Նալբանդյանն արձանագրել է «Բանանցի» երկրպագուների և ղեկավարների կողմից խիստ կասկածելի գոլը, որն աղմուկ է բարձրացրել մարզադաշտում:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ռուբեն Հայրապետյանը, վերադառնալով ակտիվ ֆուտբոլային քաղաքականություն, Կարեն Նալբանդյանի միջոցով նշանակում է խաղերի մրցավարներին: Ավելի ստույգ՝ Հայրապետյանի և Նալբանդյանի կողմից մրցավարները ուղղորդված գործում են այն թիմերի դեմ, որոնց ՀՖՖ նախկին նախագահը չի սիրում:

Նշենք, որ Հայրապետյանը իր պաշտպանավարության վերջին տարիներին, մեղմ ասած, ջերմ հարաբերությունների մեջ չէր Չելոյանցի հետ: «Բանանցում» հավանաբար այն կարծիքին են, որ «Լոռիի» հետ խաղում Ռուբեն Հայրապետյանի կողմից միտումնավոր նշանակվել է Եղոյանը՝ այսպես ասած, թիմին քաշելու համար:

Ցավոք, տեղի ունեցածի վերաբերյալ դեռևս չկան ստույգ փաստեր, բայց այն, որ հայկական ֆուտբոլում արատավոր երևույթները շարունակվում են, կարծում ենք՝ ակնհայտ է: Տեղի ունեցածն արդեն իսկ խոսում է այն մասին, որ ներքին առաջնությունում մթնոլորտը մաքուր չէ: Ռուբեն Հայրապետյանի վերադարձը ևս լավ բանի մասին չի խոսում: ՀՖՖ-ն թե՛ նախկին և թե՛ ներկայիս ղեկավարների օրոք շարունակում է ակադեմիաներ ու խաղադաշտեր կառուցել, բայց առաջնություններում, տարբեր տարիքային հավաքականում, վերջապես ազգային հավաքականում նույն պատկերն է: Մրցավարության մասին խոսելն էլ, կարծում ենք, ավելորդ է: Հայրապետյանի մտերիմները շարունակում են մնալ ՀՖՖ-ում, շարունակում են գլխավորել Հայաստանի հավաքականները:

Բնական է, որ այս դիտարկումներին ՀՖՖ-ն ունի հստակ պատասխան՝ տարիներ շարունակ ոչինչ չի արվել, և իրենք սկսել են 0-ից: Նույնն էր ասում նաև Ռուբեն Հայրապետյանը, երբ ակտիվորեն ակադեմիաներ էր կառուցում և շոր ու կոշիկ բաժանում պատանի ֆուտբոլիստներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում