211652_close_icon
views-count2303 դիտում article-date 22:16 03-03-2021

Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս կտա ռուս լրագրողներին

«Փաստինֆո»-ն գրում է. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 4-ին մամուլի ասուլիս կտա, հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով երկրորդ նախագահի գրասենյակին:

«Վաղը՝ մարտի 4-ին, ժամը 11:00-ին, Իտալիայի փողոց 1 հասցեում գտնվող «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջոցառմանը հրավիրված են Հայաստանում աշխատող ռուս լրագրողները եւ Երեւանում հավատարմագրված ռուսական լրատվամիջոցների հատուկ թղթակիցները: Ասուլիսը տեղի կունենա ռուսերեն:

 

Նմանատիպ նյութեր