News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017թ. իրականացված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 53.0 մլրդ դրամ, որից 11.6 մլրդ դրամը (որը ներառել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում, պահպանում եւ շահագործում, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում), հատկացվել է պետական բյուջեից:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան – Երասխ – Գորիս – Մեղրի - Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 ճանապարհահատվածներում իրականացվել են 860.0 մլն ՀՀ դրամ արժողությամբ միջին նորոգման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման ծրագրով  ՀՀ 2017 թ. պետական բյուջեի հաշվին կատարվել են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների ընթացիկ ամառային (2935,4 կմ) եւ ընթացիկ ձմեռային (3477,1 կմ), ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց վրա գտնվող եւ առանձին պահպանման հանձնվող թունելների (3 հատ), կամուրջների (5 հատ) եւ պարսպող հարմարանքների (627669 գծմ) պահպանման աշխատանքներ, նշագծվել է 1895,9 կմ ավտոճանապարհ՝ 6.4 մլրդ. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» եւ «Տրանսպորտային միջոցների հիմնանորոգում» ծրագրերով 2017թ. նախատեսված 5.0 մլրդ դրամի հաշվին իրականացվել են 46.7 կմ երկարությամբ 16 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներ՝ 3,5 մլրդ դրամ արժեքով,  7 տրանսպորտային օբյեկտների նորոգման աշխատանքներ՝ 686.7 մլն. ՀՀ դրամ արժեքով:

Մրցույթների արդյունքում ձեւավորված տնտեսումների եւ կատարված վերաբաշխումների արդյունքում կնքվել են նաեւ հրատապ ճանաչված 6.4 կմ երկարությամբ 11 ճանապարհահատվածների հիմնանորոգման եւ անցանելիության ապահովման պայմանագրեր 797.7 մլն. ՀՀ դրամ արժողությամբ:

Բացի այդ, ա/ճ Մ4-Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման, կմ30+500-կմ36+000 հատվածում տեղադրվել են 5.5 կմ ընդհանուր երկարությամբ մետաղական արգելափակոցներ՝ 132.0 մլն դրամ արժեքով։

Իրականացվել են նաեւ 49.3 մլն. ՀՀ դրամ արժողությամբ նախագծային եւ հեղինակային հսկողության  աշխատանքներ եւ 24.3 մլն. ՀՀ դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության աշխատանքներ:

Եվս 41.4 մլրդ դրամ արժեքով աշխատանքներ կատարվել են վարկային միջոցներով, որի հաշվին իրականացվել են 2,484,109.0 մ3 հողային աշխատանքներ, հիմնանորոգվել եւ նորոգվել են 43 կամուրջներ եւ ուղեանցեր, վերականգնվել է 28,044 գծմ ջրահեռացման համակարգ, իրականացվել են 69.7 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգվել են 64.85 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներ:

Մասնավորապես, Հյուսիս - հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով 2017թ. ծախսվել է 21.3 մլրդ դրամ:

Դրանից բացի, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհացանցի ծրագրերով 2017թ. ծախսվել է 6,7 մլրդ դրամ, իսկ Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրով՝ 13.1 մլրդ դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ